22 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Նոր աղանդը գրոհում է դպրոցներ. բացահայտվել է Պռոշյանի դպրոցից

Աղանդները ներթափանցում են դպրոցներ և հարկավոր է պաշտպանել երեխաներին նմանատիպ շեղումներից:

“”Մշակութային լիգա” հասարակական կազմակերպությունը  աղանդավորական գործնեություն է ծավալում դպրոցներում: Ներկա պահին նրանց գործնեությունը ծավալվում է Երևանի և մոտակա բնակավայրերի դպրոցներում: Ամեն ինչ բացահայտվել է Պռոշյան գյուղի դպրոցից: Սակայն վերջիններս փորձեցին ժխտել փաստերը”,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՛՛Միացյալ երիտասարդական լիգա՛՛-ի համանախագահ Սևակ Հովհաննիսյանը:

Սևակ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ իրենց կազմակերպությունը հրապարակել է նկարներ և փաստեր, որտեղ պարզ երևում է, որ այս աղանդը հնդկական մոտիվներով շեղում ունի: Այս աղանդի ղեկավարը Աշոտ Աղաբաբյանն է: ՄԵԼ-ի համանախագահը նկատեց, որ այս մարդը կապ չունի ոչ հայտնի պատգամավորի, ոչ էլ նույն անուն ազգանունն ունեցող խմբագրի հետ:

Լուսանկարը տրամադրել է ՄԵԼ-ը:

 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ