ՀԱԿ-ը խոստանում է ՛՛արթնանալ քնից՛՛

՛՛Նախ իրական ընդդիմությունը երբեք իր ակտիվությունը չի կորցրել, մենք 2007-ից համաժողովրդական շարժում ենք ստեղծել, այս ընթացքում եղել է ակտիվության տարբեր աստիճաններ, 2009-ին, 2012-ին ունեցել ենք ժամանակաշրջաններ, երբ ակտիվ հանրահավաքներ չեն եղել ու դա չի խանգարել, երբ քաղաքական գործընթացները հասունացել են, մենք ունենանք այնպիսի հանրահավաք, ինչպիսին էր 2011-ի մարտի 17-ի հանրահավաքը՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն՝ ի պատասխան հարցի, թե այն, որ երեկ ընդդիմությունը ակտիվիստների կողքին չէր պասիվության մասին չի խոսում:
Զուրաբյանը հիշեցրեց, որ մարտի 17-ի հանրահավաքից առաջ իրենց մեղադրում էին պասիվության մեջ: ՛՛Ասում էին, որ ընդդիմությունը քնել է: Երևի վատ ենք սովորեցրել մարդկանց, մենք սովորեցրել ենք բազմահազարանոց հանրահավաքների ու երևի մարդիկ սա համարում են սովորական երևույթ՛՛,-նշակեց Զուրաբյանը՝ չմոռանալով ընդգծել, որ իրենք շատ ակտիվ են և հանրահավքներ լինելու են:
Հարցին՝ արդյոք Շանթ Հարությունյանի հեղափոխության հետ կապված դեպքերը որպես առիթ կօգտագործի ՀԱԿԿ-ը ակտիվանալու համար, Զուրաբյանը պատասխանեց.
՛՛Մենք երբեք առիթ օգտագործող չենք եղել: Եթե վերցնեք, վերլուծեք, չեք տեսնի, որ մենք առիթ օգտագործենք, հանրահավաք նշանակենք, որովհետև ինչ-որ բան է պատահել: Մեր հանրահավքները կապված են եղել հստակ քաղաքական գործընթացների հետ, արտահերթ ընտրություններ պահանջելու գործընթացի հետ՛՛:
Երբ ինչ-որ պահի տեսնեն, որ կարող են նախաձեռնել մի գործընթաց, որ կարող է արձանագրել հաջողություն, կսկսեն այդ գործընթացը: