Ամերիկացի համանախագահը ԼՂ խնդրի լուծման հնարավորություն է տեսնում
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը պատասխանել է “Հայկական ժամանակի”-ի մի քանի հարցերին:
Պարոն Ուորլիք, նախօրեին Բաքվում Trend գործակալությանը տված հարցազրույցում հայտնել էիք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հնարավորություն եք տեսնում: Կոնկրետ ի՞նչ հնարավորության մասին է խոսքը:
Իհարկե դա կապված Է նախագահներից եւ երկու երկրների հասարակությունից: Մենք հուսով ենք, որ երկրների կառավարության եւ հասարակության միջեւ կա քաղաքական կամք’ բազմակողմանի բանակցությունների ուղի գտնելու, ինչը կբերի խնդրի տեւական կարգավորման: Սա Է հիմնական պատճառը, որ մենք հույս ենք հայտնում, որ նախագահները շուտով կկարողանան հանդիպել: Հուսով ենք, որ նախագահները կհանդիպեն այս տարի: Մենք միասին ենք աշխատում կազմակերպել այս հանդիպումը:
Տեղեկություններ կան, որ ռուսական կողմը հակամարտության լուծման հարցը ուզում է իր ձեոքը վերցնել, բայց ԱՄՆ-ն դրան չի համաձայնում: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս տեղեկությունը:
ԱՄՆ-ն պատրաստվում Է շարունակել աշխատել Մինսկի խմբի շրջանակներում, բայց եթե կա որեւէ հիմնավոր դեր, որ ԱՄՆ-ն կարող է ունենալ հակամարտության լուծման համար, մենք կպատրաստվենք, որպեսզի օգտակար լինենք:
Վերջին շրջանում տարածաշրջանում նկատվում է սպառազինությունների մրցավազք եւ սկսել է ավելի ակտիվորեն խոսվել պատերազմի վերսկսման հնարավորության մասին: Այս համատեքստում ինչպիսի՞ քայլեր է ձեռնարկում Մինսկի խումբը հնարավոր պատերազմից խուսափելու համար:
Պատերազմի հնարավոր արդյունքն ահավոր կլինի երկու երկրների մարդկանց համար, եւ այդ իսկ պատճառով մենք աշխատում ենք, որ գտնենք տեւական խաղաղություն, եւ Մինսկի խումը ցանկանում է նպաստել դրան: Մենք հուսով ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո դարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման համար առաջխաղացման պատուհան կբացվի: Հուսով ենք, որ մենք կկարողանանք առաջ շարժվել Լեռնային Ղարաբաղի համաձայնագրի շրջանակներում, եւ Մինսկի խումբը ուզում է նպաստել դրան: Հուսով ենք, որ նախագահները կհամաձայնեն հանդիպել մինչ տարեվերջ, եւ մենք ջանք չենք խնայում դա կազմակերպելու համար:
Աղբյուր` “Հայկական ժամանակ”