09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2013

Լավ մտածող, վատ մենեջեր վարչապետը. Ժողովուրդ

“Ժողովուրդ” օրաթերթը սկ­սում է ընթերցողի դատին ներկայացնել “Վիկիլիքս”-ի’Հայաստանին վերաբերող առա­վել ուշագրավ փաստաթղթերի ու արձա­նագրությունների շարքը, որը խոստանում է հետաքրքիր եւ տեղեկատվական լինել: Առաջին փաստաթուղթը վերաբերում է հայտնի գործարար Միխայիլ Բաղդասարովին,  որը 2009թ. մար­տի 20-ին չորս ժամանոց ընթրիք-հանդիպում է ունեցել ամերիկյան դիվանագիտա­կան ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում Մ. Բաղդասա­րովը քննադատական խոսքեր է հնչեցրել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի […]

Դեդ Հասանի մերձավորի գործը՝ խիստ գաղտնի. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, ոստիկանության հատուկ կարեւորության գործերով վարչությունը խիստ գաղտնիության պայմաններում քննում է օրենքով գող, հանգուցյալ Ասլան Ուսոյանի մերձավորներից մեկի՝ ծագու­մով գավառցի գործարար Ռաֆիկ Մադոյանի սպանության նախապատրաս­տության վերաբերյալ գործը: Ռաֆիկ Մադոյանի վրա, որը Մոսկվայում գտն­վող “Շաշլիկ-մաշլիկ” եւ “Նանի տուն” ընկերությունների սեփականատերն է, արդեն մեկ անգամ կատարվել էր մա­հափորձ’ 2012 թվականի դեկտեմբերի 17-ին, երբ նա իր թիկնապահ […]

Կթռնեն Ստեփանակերտից. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ի տեղեկություններով, 15 օրից ԼՂՀ-ի ձեոք բերած օդանավերը տեխնիկապես պատրաստ կլինեն թռիչքներ իրականացնելու Ստեփանակերտի օդանավակա­յանից: Այս մասին երեկ թերթի թղթակցին հայտնել է ԼՂՀ քաղաքացիական ավիացի­այի գլխավոր վարչության պետ Դմիտրի Ադբաշյսւնը: “15 օրից օդանավը զրոյական վիճակում կլինի, այ­սինքն տեխնիկապես պատրաստ կլինի թռիչքներ իրականացնելու համար”,- հայտնել է նա՝  հավելելով, որ օդանավակայանը եւս վա ղուց պատրաստ է […]

Ո՞վ է փոխարինելու գեներեալ Մանվելին. Ժամանակ

“Ժամանակ”-ի տեղեկություններով, իշխանություննե­րը մտադիր են Երկրապահ կա­մավորական միությունը հանձ­նել պաշտպանության նախա­րար Սեյրան Օհանյանին, այ­սինքն նրան նշանակել ԵԿՄ նախագահ: Բանն այն է, որ թեեւ ԵԿՄ գոր­ծող նախագահ, պատգամավոր Մանվել Գրիգորյանը մոտ օրերս դուրս է գրվել հիվանդանոցից, սակայն նրա առողջական վիճակը չի կարգավորվել: Թերթը հիշեցնում է,  որ նա ամռանը վիրահատության էր ենթարկվել Գերմանիայում, բայց Հայաստան վերադառնա­լուց հետո […]

Փարեւ, զորավար, Քաքոն է. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի,  վերջին շրջանում “լավացել” են Ծառուկյանի եւ Վովա Գասպարյանի հարաբերությունները։ Ճիշտ է, Ծառուկյանն ամեն առավոտ չի զանգում նրան ու ասում՝ “Փարեւ, զորավար, Քաքոն է”, սակայն վերջին շրջանում նրանց հանդիպումներն անչափ ինտենսիվացել են: Նրանք մինչեւ Ծառուկյանի քաղաքականության մեջ մտնելն էլ շատ մոտ էին. առաջին առյուծը հենց Վովան է նվիրել Ծառուկյանին, էդտեղից էլ ծագել է Ծառուկյանի […]

Ալեքսանյանի հետ հանդիպել չեն ուզում… քննարկումն էլ ուշացրին /վիդեո/

Այսօր ՛՛Նախախորհրդարանը՛՛ երեկոյան Մաշտոցի պուրակում քննարկում էր կազմակերպել: Նախատեսվում էր, որ պետք է քննարկվեն Փակ շուկայի որպես պատմական հուշարձան կանգուն պահելուն ուղղված պայքարի հետագա քայլերը: Սակայն քննարկումն այդպես էլ չէր սկվում: Ժամը 19:00-ին նախատեսված քննարկումը սկսվեց 20:00-ին: Ի դեպ, նախքան քննարկումը կսկվեր պուրակի մեկ այլ հատվածում բարձրախոսով քննարկումներ էին սկսել Փակ շուկայի ոչնչացման դեմ պայքարող […]

Րաֆֆի Հովհաննիսյանը կարո՞ղ է /վիդեո/

“Ես չեմ ասում, որ մենք միանում ենք, ես ասում եմ, որ բոլորը միասին պետք է անկախության օրակարգ ստեղծեն և միևնույն հրապարակում կանգնեն և մեր համազգային բողոքը դրան է միտված”,-Henaran.am-ի հարցին, թե միանալով ազատամարտիկներին Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է համադրել ռուսամետությունը՝ արևմտյան արժեքների հետ: Մենք հիշեցրինք, որ ազատամարտիկների կողքին իր գաղափարներով կանգնած է նաև Աշոտ Մանուչարյանը: Իսկ […]

Ինչպիսին է Ռիհաննան առանց make up-ի /ֆոտո/

Ռիհաննան կանանց այն թվին է պատկանում, ում ամեն ինչ սազում է: Ռիհաննան հաճախ է փոխում իմիջը եւ ամեն անգամ հիանալի տեսք է ունենում: Հիմա էլ երգչուհին սոցիալական ցանցերում տեղադրել է իր լուսանկարն առանց դիմահարդարման: Նկարից երեւում է, որ երգչուհին հենց նոր է արթնացել: Հետաքրքրականն այն է, որ նույնիսկ առանց make up-ի երգչուհին շատ լավ տեսք […]

ՀՅԴ-ի ղեկավար կազմում փոփոխությո՞ւններ /վիդեո/

Դեռևս 1-2 ամիս առաջ տեղեկություն եղավ, որ ՀՅԴ Բյուրոյի ղեկավարության կազմում հնարավոր են փոփոխություններ: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ևս չէր հերքել՝ ասելով, որ այդ մասին քննարկումներ են ընթանում: Henaran.am-ը ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեց, թե արդյոք քննարկումների արդյունքում փոփոխություններ հնարավոր են : Ռուստամյանի պատասխանը՝ տեսանյութում: Հիշեցնենք, որ Վարդանյանը հարցին, թե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված