08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀՅԴ-ի ղեկավար կազմում փոփոխությո՞ւններ /վիդեո/

Դեռևս 1-2 ամիս առաջ տեղեկություն եղավ, որ ՀՅԴ Բյուրոյի ղեկավարության կազմում հնարավոր են փոփոխություններ: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ևս չէր հերքել՝ ասելով, որ այդ մասին քննարկումներ են ընթանում:

Henaran.am-ը ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեց, թե արդյոք քննարկումների արդյունքում փոփոխություններ հնարավոր են :

Ռուստամյանի պատասխանը՝ տեսանյութում:

Հիշեցնենք, որ Վարդանյանը հարցին, թե հնարավոր են ՀՅԴ Բյուրոյի ղեկավար կազմում փոփոխություններ, պատասխանել էր. 

՛՛ՀՅԴ-ն ապրող, կենդանի կառույց է, և ի տարբերություն շատ շատերի` մեզ մոտ անընդհատ քննարկումներ են լինում, տեսակետների բախում, և այսօր մեզ համար այդպիսի շրջան է:

Ուզենք, թե չուզենք, անկախ համապետական վերջին ընտրությունների վերաբերյալ մեր գնահատականներից, մենք խնդիրներ ունենք: 3 ընտրություններում մենք մեծ հաշվով ձախողվել ենք եւ բնական է, որ մեր ներսում մենք քննարկում ենք՛՛:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ