09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լավ մտածող, վատ մենեջեր վարչապետը. Ժողովուրդ

“Ժողովուրդ” օրաթերթը սկ­սում է ընթերցողի դատին ներկայացնել “Վիկիլիքս”-ի’Հայաստանին վերաբերող առա­վել ուշագրավ փաստաթղթերի ու արձա­նագրությունների շարքը, որը խոստանում է հետաքրքիր եւ տեղեկատվական լինել:

Առաջին փաստաթուղթը վերաբերում է հայտնի գործարար Միխայիլ Բաղդասարովին,  որը 2009թ. մար­տի 20-ին չորս ժամանոց ընթրիք-հանդիպում է ունեցել ամերիկյան դիվանագիտա­կան ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում Մ. Բաղդասա­րովը քննադատական խոսքեր է հնչեցրել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հասցե­ին նրան համարելով “լավ մտածող, բայց վատ մենեջեր”: Նա նկատում է, որ կառա­վարությունն արտասահմանից եկող միջոցներն ուղղում է դեպի բանկեր՝ “անելով այն, ինչ ավելի լավ գիտի, քան այն, ինչ հարկա­վոր Է երկրին”:

Բաղդասարովի համոզմամբ ֆինանսական միջոցները պետք է ուղղվեն թերզարգացած ինֆրաստրուկտուրաների զարգացմանը, աշխատատեղերի ստեղծ­մանն ու տրանսպորտային հաղորդակցու­թյան բարելավմանը:

Նա քննադատում է նաեւ կառավարության քաղաքականությու­նը դրամի նկատմամբ եւ հիշատակում նույն թվականի մարտի 3-ին դրամի գահավիժու­մը: 

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ