11 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Ո՞վ է փոխարինելու գեներեալ Մանվելին. Ժամանակ

“Ժամանակ”-ի տեղեկություններով, իշխանություննե­րը մտադիր են Երկրապահ կա­մավորական միությունը հանձ­նել պաշտպանության նախա­րար Սեյրան Օհանյանին, այ­սինքն նրան նշանակել ԵԿՄ նախագահ:

Բանն այն է, որ թեեւ ԵԿՄ գոր­ծող նախագահ, պատգամավոր Մանվել Գրիգորյանը մոտ օրերս դուրս է գրվել հիվանդանոցից, սակայն նրա առողջական վիճակը չի կարգավորվել: Թերթը հիշեցնում է,  որ նա ամռանը վիրահատության էր ենթարկվել Գերմանիայում, բայց Հայաստան վերադառնա­լուց հետո կրկին վատացել եւ հի­վանդանոց էր տեղափոխվել: Թերթի տեղեկություններով,  նա օրերս հանդիպել է ԵԿՄ պատասխանա­տուների հետ եւ տեղեկացրել, որ առողջական խնդիրների պատ­ճառով միգուցե հրաժարվի նա­խագահությունից:

Ի դեպ, Մ. Գրիգորյանը մինչ այս իր մերձավոր շրջապատում հայ­տարարում էր, որ իրենից հետո կցանկանար ԵԿՄ նախագահի պաշտոնում տեսնել պատգամա­վոր եւ իր մտերիմ Սեյրան Սարոյանին կամ ՀՅԴ անդամ Արթուր Աղաբեկյանին: Վերջինս, ինչպես գիտենք, Լեռնային Ղարաբաղում փոխվարչապետ է, իսկ Ս. Սարոյանն ինքն էլ առողջական խնդիր­ներ ունի եւ ամռանը բուժման նպատակով արտերկիր է մեկնել:

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ