09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2013

Չեմպիոնների լիգան մեկնարկեց պարտությամբ

Երեկ կայացան Չեմպիոնների լիգայի  առաջին տուրի վերջին չորս խմբերի հանդիպումները:Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ակումբը՝ Դորտմունդի “Բորուսիան” , անհաջող մեկնարկեց Չեմպիոնների լիգայում: Անցած մրցաշրջանի եզրափակիչի մասնակիցը հյուրընկալվելիս պարտվեց իտալական “Նապոլիին”: Բացի այդ, ինչպես ողջ “Բորուսիան”, այնպես էլ Մխիթարյանը աչքի ընկան դժգույն խաղով: Այդ ամենին գումարվեց դեռեւս առաջին կեսում պահեստայինների նստարանից հյուրերի գլխավոր մարզչի՝ Կլոպի հեռացումը,թիմի […]

Գրիգորյանը մնաց առանց մեդալի

Բուդապեշտում շարունակվող ըմբշամարտի աշխարհի առաջնության ազատ ոճային Գրիգոր Գրիգորյանը չկարողացավ մեդալ նվաճել: 74 կգ քաշային կարգում հանդես եկած Գրիգորյանը առանց խնդիրների հաղթել էր Մադագասկարի եւ Գվատեմակայի ներկայացուցիչների, բայց քառորդ եզրափակիչում պարտվեց Բելառուսի ներկայացուցիչ Շաբանուին: Վերջինս էլ իր հեթրին չկարողացավ մտնել եզրափակիչ եւ Գրիգորյանը չկարողացավ պայքարել մեդալների համար: Այսպիսով, Հայաստանի ազատ ոճային ըմբշամարտի հավաքականը նվաճեց մեկ […]

Հանրապետականները մեկնեցին Բեռլին

 Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակությունը (ՀՀԿ), որի կազմում են ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Կարեն Ավագյանը եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը, սեպտեմբերի 19-23-ը ճանաչողական այցով կգտնվի Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում՝ հետեւելու Բունդեսթագի՝ սեպտեմբերի 22-ին կայանալիք ընտրությունների ընթացքին: Այցի շրջանակում ՀՀԿ պատվիրակությունը կմասնակցի “Քրիստոնեադեմոկրատական միություն” […]

Մեկնարկեց արտգործնախարարի այցը Իտալիա

Սեպտեմբերի 18-ին մեկնարկեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունն Իտալիա։ Նույն օրը տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Իտալիայի արտգործնախարար Էմմա Բոնինոյի հանդիպումը։ Շնորհակալություն հայտնելով իր իտալացի գործընկերոջը Հռոմ այցելելու հրավերի համար` նախարար Նալբանդյանը նշեց, որ հայ-իտալական հարաբերություններն ունեն հազարամյակների պատմություն՝ հիշարժան փոխադարձ բարեկամության դրսևորումներով և բարի ավանդույթներով, ինչը լավ հիմք է փոխգործակցության առավել […]

Թաղային խուժանի կողմից ծեծի է ենթարկվել ակտիվիստը

Երևանի ավագանու ”Բարև Երևան” խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը Facebook-յան իր էջում տեղեկացրել է, որ ծեծի է ենթարկվել իրենց շարժման ակտիվիստներից մեկը: ”Այսօր երեկոյան Շիրակ հանրախանութի մոտակայքում, սեպտեմբերի 20-ի հանրահավաքը իրազեկող թռուցիկներ բաժանելիս թաղային խուժանի կողմից ծեծի է ենթարկվել Բարեւի շարժման ակտիվիստ, ԺՈՒկ կուսակցության անդամ Վիգեն Դավթյանը… Վիգենի ձեռքից վերցրել են թռուցիկը, ապա իմացել են, որ Րաֆֆի […]

Ախ, Նունե, Նունե… Չորրորդ իշխանություն

Հանրապետության հրապարակում մեծ բեմ տեղադրելու աշխատանքները համարյա ավարտված են: Բեմը տեղադր­վել է ոչ թե սեպտեմբերի 21-ի Անկախու­թյան տոնի առիթով ավանդաբար անց­կացվող միջոցառումների, այլ Նունե Եսայանի սեպտեմբերի 21-ին կայանալիք մենահամերգի համար: “Չորրորդ իշխանության” տեղե­կություններով, բազմաթիվ պետական գերատեսչություններում հրահանգվել է­ հրավիրված մասնակիցների քվոտա ապահովել Նունե Եսայանի համար: Պետական աշ­խատակիցներից շատերին ուղղակիորեն հրահանգված է անկախ իրենց ցանկու­թյունից ներկա […]

Կանադայում գնացքը բախվել է ավտոբուսին. 6 հոգի մահացել է

Կանադայի մայրաքաղաք Օտտավայում նախօրեին գնացքը բախվել է երկհարկանի ուղեւորատար ավտոբուսին: Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին, երեկոյան: Վթարի ենթարկված ավտոբուսը պատկանում էր Օտտավան եւ Քարլթոն շրջանը սպասարկող OC Transpo ընկերությանը: Ավտոբուսի դիմացի հատվածը լրջորեն վնասվել է: Տարանցիկ գնացքը, որ բախվել է ավտոբուսին, ուղեւորվում էր Տորոնտո: Ավտոբուսի եւ գնացքի բախման հետեւանքով վեց մարդ է զոհվել, 34-ը վիրավորվել […]

Այնքան էլ անհնարին բան չէ հը՞

Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը Facebook-յան հանրագրում գրել է. ”Ես արդեն շատ երկար ժամանակ է, ինչ մտածում եմ Երևանի դեմքը գտնելու մասին …այսօր մի փոքրիկ միտք հղացավ . հետաքրքիր է իմանալ ձեր կարծիքը….ինչ եք կարծում, եթե Երևանին վերադարձնեի՞նք “Վարդագույն Քաղաք ” կարգավիճակը: Շենքերի ֆասադները պատեինք թարմ վարդագույն տուֆով , հրապարակներում հայկական կարպետների օրնամենտներով խճանկարներ անեինք ու ֆասադներին […]

Զայրացել է Պուտինի վրա. Հայկական ժամանակ

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը երեկ “Հայկական ժամանակ”–ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ինքն էլ է զայրացած Մոսկվայի հայկական եկեղեցու բացման արարողությանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բացակայությունից։ Աբրահամյանը խոսել է Սերժ Սարգսյանի մոսկովյան այցից, Մաքսային միություն մտնելու հեռանկարներից, Պուտին-Սարգսյան հարաբերություններից։ Ռուսաստանի հայերի միության նախագահն ասել է, որ երեկ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը հանդիպել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի