09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2013

Հանրային խորհուրդն արձագանքել է

Օրեր առաջ Հանրային խորհուրդ էին դիմել Երևանի Դեղատան 4 հասցեում գտնվող շենքի բնակիչները՝ խնդրելով պաշտպանել իրենց իրավունքները:   Դիմումի մեջ նշվում էր, որ իրենց շենքն ունի ընդհանուր պատ Դեղատան 2 հասցեի հետ, որտեղ պատմամշակութային հուշարձանների ցանկում ընդգրկված Գյուղբանկի շենքն է, և այնտեղ իրականացվող ապօրինի շինարարությունն անհանգստություն է պատճառում իրենց:   Բնակիչները նաև նշել էին, որ […]

Նախարարը մեղադրվում է բռնաբարության մեջ

Հնդկաստանի գյուղատնտնեսության նախարար Ռաջաստխան Բաբու Լալ Նագարը, հրաժարական է տվել 27-ամյա աղջկան բռնաբարելու մեղադրանքների համար, փոխանցում է РИА Новости-ն: Աղջիկը սեպտեմբերի 11-ին դատարան է դիմել եւ հայտարարել, որ նախարարը իրեն իր տուն է հրավիրել՝ աշխատանք խոստանալով եւ այնտեղ բռնաբարել: Նախարարը թեեւ հաստատում է, որ աղջիկն իր տանը եղել է, սակայն պնդում է, որ չի բռնաբարել […]

Արոնյանը կմասնակցի հերթական մրցաշարին

Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լեւոն Արոնյանը կմասնակցի հերթական գրոսմայստերական մրցաշարին: Այն տեղի կունենա 2014թ. հունվարի 29-ից փետրվարի 4-ը Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում:Արոնյանի մրցակիցները կլինեն աշխարհի չեմպիոն հնդիկ Վիշվանաթան Անանդը, նորվեգացի Մագնուս Կառլսենը, իտալացի Ֆաբիանո Կարուանան, ամերիկացի Հիկարու Նակամուրան եւ Բորիս Գելֆանդը Իսրայելից:

Վարչապետը շնորհակալություն է հայտնում ԱՄՆ դեսպանին

Այսօր կառավարության նիստում համաձայնություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև առողջապահական և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման, ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության համաձայնագրերի թիվ 4 փոփոխությունների կնքման առաջարկություններին: ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2013թ. հուլիսի 19-ին ստորագրված փոխառության համաձայնագրին, ըստ որի […]

Գիտակցում էինք և շատ լավ գիտեինք

”Այս օրերին շատ է քննարկվում այն հանգամանքը, թե ինչու էինք մենք բանակցում ասոցացման համաձայնագրի շուրջ, որ միթե մենք չէինք գիտակցում, որ ունենք ռազմական շահ: Իհարկե, գիտակցում էինք և շատ լավ գիտեինք, որ Հայաստանը չի կարող ”կամ-կամ”-ի ճանապարհով գնալ”,-այսօր ”Երկխոսություն ԵՄ-ի հետ, հնարավորություններ և հեռանկարներ” թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ […]

“Վլադիմիր Պուտին ես Ձեզ շատ եմ սիրում” /վիդեո/

“Հարգարժան, մեծարգո Վլադիմիր Պուտին, հայտնում եմ Ձեզ իմ շնորհակալությունը, Հայաստանի կողմից՝ այդքան մեծ տարածք, որ տրամադրել եք եկեղեցի պատրաստելու համար: Վլադիմիր Պուտին ես Ձեզ շատ ու շատ եմ սիրում…”,-այս հայտարարությունը բոլորին լսելի դարձնելու համար այսօր կառավարության մոտ էր եկել հայտնի ՀՀԿ-ական տատիկը: Սուսաննա տատիկը շնորհակալություն էր հայտնում նաև սփյուռքահայերին ու բարերարներին, բոլոր նրանց, ովքեր եկեղեցին […]

Հայրիկյանին սպանելու ցանկություն չեն ունեցել

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի դատավարությանը ամբաստանյալ Սամվել Հարությունյանի պաշտպանը ներկայացրեց պաշտպանական ճառը: Ըստ պաշտպան Գայանե Գալոյանի, իր պաշտպանյալը նպատակ չի ունեցել Հայրիկյանին սպանելու: Միայն ցանկացել է վախեցնել եւ եւ “գցել” էպոսագետ, ամբաստանյալ Վարդան Սեդրակյանի վրա, քանի որ վերջինս չէր վարձատրել աշխատանքի դիմաց: “Հարությունյանը քաղաքականությամբ չի զբաղվել, չի ճանաչել Հայրիկյանին, բայց նրան մեղադրանք […]

Կենտրոնում ջուր չի լինի

“Երևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքների հետ կապված, սեպտեմբերի 20-ին, ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Տ. Մեծի 23-31, Վարդանանց 28-32, Նար-Դոսի 73-77 համարների, Ե.Քոչար, Քաջազնունի, Զավարյան, Կորի, Արհեստավորների, Ս.Վրացյան փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Եթե կան իրավասություններ, ուրեմն` թող անցկացնեն. Քոչարյանը` հանրաքվեի մասին

‘’Հանրաքվե դնելու հնարավորությունը որոշում է պետության ղեկավարը, Ազգային ժողովի մեծամասնությունը: Սահմանադրությունը թույլ է տալիս: Ես անձամբ չեմ որոշում կա սահմանադրություն, կա կարգ: Եթե կան իրավասություններ, ուրեմն` թող անցկացնեն’’,-այսօր կառավարության հերթական  նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը` պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերում մի շարք քաղաքական գործիչների առաջարկին` Մաքսային միությանն անդամակցելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված