26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գիտակցում էինք և շատ լավ գիտեինք

”Այս օրերին շատ է քննարկվում այն հանգամանքը, թե ինչու էինք մենք բանակցում ասոցացման համաձայնագրի շուրջ, որ միթե մենք չէինք գիտակցում, որ ունենք ռազմական շահ: Իհարկե, գիտակցում էինք և շատ լավ գիտեինք, որ Հայաստանը չի կարող ”կամ-կամ”-ի ճանապարհով գնալ”,-այսօր ”Երկխոսություն ԵՄ-ի հետ, հնարավորություններ և հեռանկարներ” թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

Նա նշեց, որ մենք գտնվում ենք մի տարածաշրջանում, որտեղ համատեղ ռազմավարական անվտանգության շահեր գոյությւոն ունեն: ”Մենք ունենք անընդհատ սպառնալիքի տակ գտնվող անվտանգություն, և, բնականաբար, մեզ համար միշտ էլ կարևոր է եղել և առաջիկայում էլ կարևոր կլինի ՀԱՊԿ անվտանգության շրջանակը”,-նկատեց բանախոսը:

Պատգամավորի խոսքով`Հայաստանը պետք է կարողանա եվրոպացի մեր գործընկերների հետ գտնել համագործակցության այն բոլոր եզրերը, որոնք հակասության մեջ չեն մտնի Մաքսային միությանն անդամակցելու պահանջների հետ: ”Մենք երբեք մեկ ուղղության վրա կամ միակողմանի քաղաքական գիծ չենք տարել և մեր բազմավեկտոր քաղաքականությունը միշտ էլ արդարացված է եղել:

Պետք չէ դիտարկել իրավիճակը` որպես արտառոց իրավիճակ”,-շեշտեց նա:

Արտակ Զաքարյանը հայտարարեց, որ մենք չունենք նպատակ որդեգրել Ղազաղստանի, Բելառուսի կամ Ռուսաստանի ժողովրդավարությունը, մեր նպատակը տնտեսական շուկաներում մասնակցություն ունենալն է: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ