04 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Եթե կան իրավասություններ, ուրեմն` թող անցկացնեն. Քոչարյանը` հանրաքվեի մասին

‘’Հանրաքվե դնելու հնարավորությունը որոշում է պետության ղեկավարը, Ազգային ժողովի մեծամասնությունը:

Սահմանադրությունը թույլ է տալիս: Ես անձամբ չեմ որոշում կա սահմանադրություն, կա կարգ: Եթե կան իրավասություններ, ուրեմն` թող անցկացնեն’’,-այսօր կառավարության հերթական  նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը` պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերում մի շարք քաղաքական գործիչների առաջարկին` Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ հանրաքվե անցկացնել:

Ինչ վերաբերում է ինքնիշխանության կորստին, ապա Քոչարյանը նշեց, որ Մաքսային միությանն անդամակցող ցանկացած պետություն իր սուվերենտության մի մասը փոխանցում է այդ միության վերազգային մարմնին, սակայն միայն մաքսային քաղաքականության առումով, իսկ այլ հարցերում այդպես չէ:

Մեկնաբանելով Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի` Վարշավայում արած հայտարարությունը, թե Հայաստանը ցանկանում է հնարավորինս խորացնել իր համագործակցությունը ԵՄ-ի հետ, սակայն չի կարող այն ուղղվել Ռուսաստանի շահերի դեմ` Քոչարյանն ասաց.

”Չեմ կարծում, որ որևէ մեկը կողմ է, որ մենք դուրս գանք Ռուսաստանի դեմ”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ