06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Հայրիկյանին սպանելու ցանկություն չեն ունեցել

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի դատավարությանը ամբաստանյալ Սամվել Հարությունյանի պաշտպանը ներկայացրեց պաշտպանական ճառը: Ըստ պաշտպան Գայանե Գալոյանի, իր պաշտպանյալը նպատակ չի ունեցել Հայրիկյանին սպանելու: Միայն ցանկացել է վախեցնել եւ եւ “գցել” էպոսագետ, ամբաստանյալ Վարդան Սեդրակյանի վրա, քանի որ վերջինս չէր վարձատրել աշխատանքի դիմաց:

“Հարությունյանը քաղաքականությամբ չի զբաղվել, չի ճանաչել Հայրիկյանին, բայց նրան մեղադրանք է առաջադրվել քաղաքական գործչի կյանքից զրկելու համար: Էլի եմ ասում նման դիտավորություն չեն ունեցել”,-ասաց պաշտպանը: Նրա խոսքով տուժողը դատարանում նշեց, որ չի ճանաչում Հարությունյանին եւ չէր կարող վնասել նրա քաղաքական կարիերիային:

Մոտ 40 րոպե ճառից հետո պաշտպանն առաջարկեց վերաորակավորել ոհդվածը: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ