21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Թաղային խուժանի կողմից ծեծի է ենթարկվել ակտիվիստը

Երևանի ավագանու ”Բարև Երևան” խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը Facebook-յան իր էջում տեղեկացրել է, որ ծեծի է ենթարկվել իրենց շարժման ակտիվիստներից մեկը:

”Այսօր երեկոյան Շիրակ հանրախանութի մոտակայքում, սեպտեմբերի 20-ի հանրահավաքը իրազեկող թռուցիկներ բաժանելիս թաղային խուժանի կողմից ծեծի է ենթարկվել Բարեւի շարժման ակտիվիստ, ԺՈՒկ կուսակցության անդամ Վիգեն Դավթյանը…

Վիգենի ձեռքից վերցրել են թռուցիկը, ապա իմացել են, որ Րաֆֆի Հովհաննիսյանն է հանրահավքի հրավիրողը, վիրավորել են Րաֆֆիին,, սեռական բնույթի հայհոյանքներ են տվել Վիգենին ու խմբով ծեծել …
Թեւ կարծում եմ Վիգենի նկատմամբ բռնությունը նախապես պլանավորած չի եղել, բայց վստահաբար կարող եմ ասել, որ իշխանության հենարան հանդիսացող թաղային խուժանի կեցվածքը նույնպես խոսում է ոհմակի անդամների պատային հոգեբանության մասին…

Դեռեւս պարզ չի ոստիկանությունն ինչ որոշում կկայացնի. նախորդ չբացահայտված ու չպատժված ծեծողների թիվը կավելացնի մի քանիսով, թե՞…”:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ