07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Հանրապետականները մեկնեցին Բեռլին

 Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակությունը (ՀՀԿ), որի կազմում են ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Կարեն Ավագյանը եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը, սեպտեմբերի 19-23-ը ճանաչողական այցով կգտնվի Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում՝ հետեւելու Բունդեսթագի՝ սեպտեմբերի 22-ին կայանալիք ընտրությունների ընթացքին:

Այցի շրջանակում ՀՀԿ պատվիրակությունը կմասնակցի “Քրիստոնեադեմոկրատական միություն” (ՔԴՄ) կուսակցության ընտրապայքարի ավարտական միջոցառմանը՝ Դաշնային կանցլեր Անգելա Մերկելի մասնակցությամբ, ինչպես նաեւ հանդիպումներ կունենա ՔԴՄ կուսակցության գործընկերների եւ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ներկայացուցիչների հետ: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ