11 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Չեմպիոնների լիգան մեկնարկեց պարտությամբ

Երեկ կայացան Չեմպիոնների լիգայի  առաջին տուրի վերջին չորս խմբերի հանդիպումները:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ակումբը՝ Դորտմունդի “Բորուսիան” , անհաջող մեկնարկեց Չեմպիոնների լիգայում: Անցած մրցաշրջանի եզրափակիչի մասնակիցը հյուրընկալվելիս պարտվեց իտալական “Նապոլիին”:

Բացի այդ, ինչպես ողջ “Բորուսիան”, այնպես էլ Մխիթարյանը աչքի ընկան դժգույն խաղով: Այդ ամենին գումարվեց դեռեւս առաջին կեսում պահեստայինների նստարանից հյուրերի գլխավոր մարզչի՝ Կլոպի հեռացումը,թիմի հիմնական կենտրոնական պաշտպան Հյումելսի վնասվածքը,ինչպես նաեւ դարպասապահ Ռոման Վայդենֆելերի կարմիր քարտը:

Գրանցվեց 2 – 1 հաշիվը օգուտ դաշտի տերերի, ովքեր արժանի հաղթանակ տարան: F խմբի մյուս խաղում լոնդոնի Արսենալը հյուրընկալվելիս կարողացավ կոտրել ֆրանսիական “Մարսելի” դիմադրությունը: Այստեղ նույնպես գրանցվեց 2 – 1 հաշիվը, այս անգամ օգուտ հյուրերի:

E խմբում գրանցվեց օրվա ամենամեծ անակընկալը.Լոնդոնի Չելսին սեփական հարկի տակ 1 – 2 հաշվով պարտվեց շվեյցարական “Բազելին”:

Խմբի մյուս խաղում գերմանական “Շալկե 04”-ը սեփական հարկի տակ 3 – 0 հաշվով առավելության հասավ Ռումինիայի չեմպիոն “Ստյաուայի” նկատմամբ: G խմբում Մադրիդի “Ատլետիկոն” սեփական հարկի տակ 3 – 1 հաշվով առավելության հասավ Ռուսաստանի Զենիթի նկատմամբ: Ավստրիայի “Աուստրիան” էլ տանը պարտվեց պորտուգալական Պորտուին՝ 0- 1 հաշվով:

H խմբում կատալոնական “Բարսելոնան” սեփական հարկի տակ Մեսսի հեթ տրիկի եւ Պիկեի գոլերի շնորհիվ 4 – 0 հաշվով ջախջախեց Ամստերդամի “Այաքսին”: Իտալական “Միլանն էլ սեփական հարկի տակ դժվարությամբ կարողացավ կոտրել շոտլանդական “Սելթիկի” դարպասը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ