15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Զայրացել է Պուտինի վրա. Հայկական ժամանակ

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը երեկ “Հայկական ժամանակ”–ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ինքն էլ է զայրացած Մոսկվայի հայկական եկեղեցու բացման արարողությանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բացակայությունից։ Աբրահամյանը խոսել է Սերժ Սարգսյանի մոսկովյան այցից, Մաքսային միություն մտնելու հեռանկարներից, Պուտին-Սարգսյան հարաբերություններից։ Ռուսաստանի հայերի միության նախագահն ասել է, որ երեկ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը հանդիպել են ռուսաստանաբնակ գործարարների հետ։

“Շատ լավ հանդիպում եղավ, բոլոր բիզնեսմենների հետ հանդիպեցին երկու նախագահները, ճանապարհների համար փող էին հավաքում”,– ասել է Աբրահամյանը։

 Ըստ նրա, Սերժ Սարգսյանը մի քանի ոչ պաշտոնական հանդիպումներ է ունեցել ՌԴ իշխանության եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հարցին՝ իսկ Պուտին-Սարգսյան մասնավոր հանդիպում եղե՞լ է, Աբրահամյանը պատասխանել է. “Ես տեղյակ չեմ այդ հանդիպման մասին, կարող է, հանդիպե՞լ են, ես չգիտեմ։ Որքան ես գիտեմ, ՌԴ նախագահը Մոսկվայում չէ։ Եթե Մոսկվայում լիներ, անպայման կմասնակցեր եկեղեցու բացմանը։ Ես կարող եմ ասել՝ որտեղ է, բայց դուք ինքներդ ճշտեք՝ որտեղ է եղել”։ Ըստ ՌԴ նախագահի պաշտոնական կայքի, այդ օրը Պուտինը եղել է ՌԴ Կրասնոդարի երկրամասում:

Սակայն Արա Աբրհամյանը զայրացացել է, որ ՌԴ նախագահը ներկա չի եղել:

“Ես ինքս ձեզ հետ համաձայն եմ, ես էլ եմ զայրացած: Մի կողմ դնենք ռազմավարությունը, մեր բարեկամությունը, ամեն ինչ դնենք մի կողմ, այստեղ 2.5 միլիոն հայ կա: Իհարկե, նախագահը մի­գուցե զբաղված էր, Մոսկվայում չէր, եկեղեցու բացումը նախօրոք պլանավորված էր, եթե մի քիչ շուտ ասեին, միգուցե նախագահը գար, միգուցե ժամանակին զգուշ­ացնեին, ներկա լիներ, ես չգիտեմ, բայց որ նախագահը պետք է գար, ես համաձայն եմ ձեզ հետ, գար, հարգելով մեր Ռուսաստանի հա­յերին, իր քաղաքացիներին, 2.5 մի­լիոն մարդու”ՙ-ասել է Աբրահամյանը:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ