09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2013

”Единая Россия” կուսակցության կանոնադրությունը կսկսեն ուսումնասիրել

 ”Կուսակցությունների մեջ հիմա կսկսվի մի հատ շարժում, որ բոլորը ”Единая Россия” կուսակցության կանոնադրությունը կսկսեն ուսումնասիրել, բայց չեմ կարծում, որ այս պահին Պուտինն ավելի խորը գնա, այս վիճակը Ռուսաստանին ավելի ձեռնտու է”,-այսօր ասուլիսում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը` պատասխանելով հարցին, թե Մաքսային միությանն անդամակցելուց հետո ինչ փոփոխություններ կլինեն հայաստանյան ներքաղաքական կյանքում: Բագրատյանն անդրադարձավ նաև ՀՅԴ-ի […]

Բժիշկները ծաղրել են հիվանդին վիրահատության ժամանակ

Լոս-Անջելեսի հիվանդանոցի հիվանդներից մեկը դատի է տվել անեսթեզիոլոգին, ով ներկա է եղել նրա վիրահատության ժամանակ: Մինչ Վերոնիկա Վալդեսը նարկոզի ազդեցության տակ է եղել, անեսթեզիոլոգը կնոջ դեմքին արհեստական բեղեր է կպցրել, նրա երեսին արցունքներ նկարել, իսկ բուժքույրը նկարահանել է ընթացքը:  Բժիշկը ոչ բարդ վիրահատության համար ընդհանուր նարկոզ է տվել հիվանդին` փոխանակ տեղային անզգայացման ենթարկելու:  Վալդեսն այդ […]

Սկանդալային, տիպիկ հայկական.Կարեն Քոչարյանը վրդովվում է

“Նոր քաղաքական մշակույթ” կուսակցության ղեկավար Անի Զախարյանի այն հայտարարությունը, թե հայ աղջիները մինչև 26 տարեկան պիտի հրաժեշտ տան կուսությանը բուռն քննարկումների տեղիք է տվել սոցցանցերում: Henaran.am-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը վրդովված նկատեց.” Հանդիպել եմ նման նյութի, բայց չեմ կարդացել: Սկանդալային` տիպիկ հայկական նյութ էր, վերնագրից երևաց, ու մնացածը ինձ անիմաստ բան թվաց: Անհարմարա էլի, […]

Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականը գրավեց 12-րդ տեղը

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է. Սեպտեմբերի 5-16-ը  Ֆրանսիայի  Նիս քաղաքում կայացած Ֆրանկոֆոնիայի 7-րդ  միջազգային  խաղերին 54 մասնակից երկիրների շարքում  Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականը գրավեց 12-րդ տեղը: Մեր  մարզիկները յոթ մարզաձևերից մրցում էին հինգում՝ ազատ ոճի ըմբշամարտ, ձյուդո, հեծանվային սպորտ, սեղանի թենիս և ատլետիկա: Ազատ ոճի ըմբշամարտի մեր […]

Սերժ Սարգսյանը ցավակցում է

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամային՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի մատակարարման ծառայության շտաբում հրաձգության հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: “Մեծարգո պարոն Նախագահ, Խորապես ցնցված եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի մատակարարման ծառայության շտաբում հրաձգության հետևանքով տեղի ունեցած ողբերգության լուրից: Խստագույնս դատապարտում եմ այդ զարհուրելի արարքը, որը մեկ տասնյակից ավելի […]

Արտյոմ Սիմոնյանը գոլի հեղինակ

Չեմպիոնների լիգային զուգահեռ մեկնարկել է նաեւ երիտասարդների Չեմպիոնների լիգան:Քիչ առաջ ավարտվեց Սանկտ Պետերբուրգի Զենիթի եւ  Մադրիդի  Ատլետիկոյի երիտասարդ ֆուտբոլիստների հանդիպումը: Մադրիդյան ակումբը հաղթել է 4-2 հաշվով: Զենիթի ֆուտբոլիստներից գոլի հեղինակ է դարձել հայազգի Արտյոմ Սիմոնյանը:Վերջինս 77 րոպեին հաջող է իրացրել 11 մ հարվածը:Հիշեցնենք, որ երեկ երիտասարդների չեմպիոնների լիգայի Ռեալ Սոսիեդադ – Շախտյոր Դոնեցկ հանդիպման ժամանակ […]

Վարչապետի մոտ ընթանում են բյուջեի քննարկումները

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ մեկնարկել են ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները:  Հանրապետության գործադիր մարմինների ղեկավարները մեկ շաբաթվա ընթացքում կներկայացնեն առաջարկություններ “ՀՀ 2014թ. պետբյուջեի մասին” ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ: Ըստ ընթացակարգի՝ վարչապետի մոտ տեղի են ունենում նախնական տարբերակի քննարկումներ բոլոր գերատեսչությունների հետ, ինչի արդյունքում վերջնականացվելու է բյուջեի […]

Տիգրանը անազատության մեջ մնաց. ամոթ Եվային /վիդեո/

Քիչ առաջ հայտնի դարձավ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի նկատմամբ այսօր  ՀՀ քրեական եւ զինվորական վերաքննիչ դատարանում կայացված վճիռը: Մոտ երկու ժամ մնալով խորհրդակցական սենյակում՝ դատավոր Եվա Դարբինյանը հրապարկեց որոշումը՝  Տիգրան Առաքելյանին երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը մերժել : Դատական նիստերի դահլիճում սկսեց աղմուղ-աղաղակ: “Ամոթ, ամոթ”,-բացականչեցին հավաքվածները: Մանրամասները` տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված