18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ալեքսանյանի հետ հանդիպել չեն ուզում… քննարկումն էլ ուշացրին /վիդեո/

Այսօր ՛՛Նախախորհրդարանը՛՛ երեկոյան Մաշտոցի պուրակում քննարկում էր կազմակերպել: Նախատեսվում էր, որ պետք է քննարկվեն Փակ շուկայի որպես պատմական հուշարձան կանգուն պահելուն ուղղված պայքարի հետագա քայլերը: Սակայն քննարկումն այդպես էլ չէր սկվում: Ժամը 19:00-ին նախատեսված քննարկումը սկսվեց 20:00-ին: Ի դեպ, նախքան քննարկումը կսկվեր պուրակի մեկ այլ հատվածում բարձրախոսով քննարկումներ էին սկսել Փակ շուկայի ոչնչացման դեմ պայքարող ակտիվիստները: Նրանք որոշում էին, թե ինչ են անելու սեպտեմբերի 21-ին՝ անկախության օրը:

Փակ շուկայի մասին քննարկումներն այդպես էլ չսկվեցին, և ՛՛Նախախորհրդարանի՛՛ անդամները միացան ակտիվիստների քննարկմանը:

Henaran.am-ի հետ զրույցում ՛՛Նախախորհրդարանի՛՛ անդամները հայտարարեցին, թե իրենց պայքարը հետագայում էլ շարունակվելու է: Իսկ թե կոնկրետ ինչ են քայլեր անելու, ճարտարապետ Սաշուր Քալաշյանը պատասխանեց, որ շարունակական բնույթ են կրելու ակցիաները, կառավարությանն ուղղված մեղադրանքները, ակտիվ լուսաանումները:

Հիշեցնենք, որ նրանք պնդում են, որ Փակ շուկայի սեփականատերը ՀՀԿ խմակցության անդամ Սամվել Ալեքսանյանն է, և նա այդտեղ հանրախանութ է կառուցում: Հարցին, թե փորձել են զրուցել Ալեքսանյանի հետ, ճարտարապետն արձագանքեց. ՛՛Ոչ, կարծում եմ իմաստ էլ չունի՛՛: 

Նա չհերքեց, որ Ալեքսանյանին պաշտպանող կանայք, ովքեր ևս մշտապես հայտնվում են Փակ շուկայի մոտ, ճնշել են իրենց շարժման մասնակիցներին: ՛՛Ափսոս, փոքրամասնություն ենք՛՛,-ասաց նա:

Շարունակությունը՝ տեսանյութում՝ քիչ անց:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ