Կարող ենք ենթադրել, որ ՀՀ նախագահի` Մոսկվայում անակնկալ որոշման գլխավոր պատճառը ՀՀ եւ ԼՂՀ անվտանգության խնդիրներն են եղել. ՀՅԴ

Հայաստանի` Մաքսային միությանը միանալու որոշման մասին Մոսկվայում հայտարարվածը որքան շրջադարձային, նույնքան էլ Հայաստանի ապագայի համար հսկայական պատասխանատվություն թելադրող որոշում էր։ Կարելի էր ենթադրել, որ ինչ-որ հանգրվանում, ելնելով առկա աշխարհաքաղաքական իրավիճակից եւ զարգացումներից, Հայաստանը միանալու էր իր ռազմավարական գործընկերոջ կողմից նախաձեռնված Մաքսային միությանը եւ ներգրավվելու էր Եվրասիական տնտեսական միության ձեւավորման գործընթացում։ Բայց խնդիրն այն է, որ […]