07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2013

Կիսանդրի` կենդանության օրո՞ք. Հրապարակ

«Հրապարակը» գրում է, թե Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը հավակնում է պատմության մեջ մնալ կենդանության օրոք կանգնեցված իր կիսանդրիով:  Համագյուղացիները ցանկություն ունեն «վաստակաշատ» գիտնականի արձանը կանգնեցնել հարազատ հողում: Նշենք, որ նա ծնվել է Լեռնային Ղարաբաղի Մատաղիս գյուղում: Թեեւ այստեղ բնակչությունը քիչ է, ու գյուղն էլ ամայացած, բայց համագյուղացիները երախտավորի արձանը կանգնեցնելու հարցում վճռական են: […]

Հենրիխ Մխիթարյանը` ամառային տրանսֆերային պատուհանի լավագույն սանդղակում

Հենրիխ Մխիթարյանը  հայտնվել է GOAL.com-ի կազմած ամառային տրանսֆերային պատուհանի լավագույն սանդղակում: Հայ ֆուտբոլիստը հայտնվել է 18-րդ հորիզոնականում: Լավագույնին որոշելուց հաշվի է առնվել ֆուտբոլիստի տաղանդը, տրանսֆերային գումարը, թիմում կարևորության աստիճանը: Կայքը գրել է, որ Բորուսիան իր համար ռեկորդային գնով ձեռք բերում կատարեց՝ վճարելով 27,5 միլիոն եվրո: Մարզչի կարծիքով հայ ֆուտբոլիստը կարող է փակել Բավարիա տեղափոխված Մարիո […]

Հարցում Տարոն Մարգարյանին

Երեկ ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը հարցում է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով տրամադրել հետևյալ տեղեկությունները. 1. Երևանի քաղաքային համայնքում ավտոկայանատեղերի կազմակերպման, տուրքի վճարման, հսկողության իրականացման և դրանցից բխող ու դրանց հետ կապված այլ իրավահարաբերությունների կարգավորման  իրավական ակտերի սպառիչ ցանկը. 2. Երևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում […]

Կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ագրարային համալսարանի դասախոսը

Ս.թ  սեպտեմբեր 3-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Հայաստանի ազգային ագրարային  համալսարանի կենդանիների բուծման և կերակրման ամբիոնի դասախոս, դոցենտ գյուղատնտեսական գիտությունների թեկնածու` նույն համալսարանի հեռակա ուսուցման դեպարտամենտի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արամ Մուրադյանը: Արամ Մուրադյանը վերոնշյալ համալսարանի հեռակա ուսուցման դեպարտամենտում քաղաքացի “Խ”-ի  ընդունելության քննությունների հարցը դրական […]

Դաժան փորձություն է սպասվում. Սերժ Սարգսյանը կմեկնի՞ Ստրասբուրգ . Ժողովուրդ

“Ժողովուրդ” օրաթերթին հայտնի է դարձել, որ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 2-ին մեկնելու է Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին։ Բանն այն է, որ ավարտվում է ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության ժամկետը, եւ, ըստ նախատեսված կարգի, Ս. Սարգսյանը ԵԽԽՎ–ում ելույթ է ունենալու, այնուհետեւ պատասխանելու նաեւ ԵԽԽՎ պատգամավորների հարցերին։ Թեեւ ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը “Ժողովուրդ”–ի հարցին ի […]

Ալեքսանյանի կանանց ագրեսիվությունը պատճառ ունի. Ժամանակ

“Ժամանակ” թերթը գրում է, որ փակ շուկայի շուրջ ծավալվող իրադարձություններում ներգրավված կանանց խմբի ագրեսիվությունը իր պատճառներն ունի: Ըստ թերթի` հոգեբան Սամվել Խուդոյանը երեկ այս կապակցությամբ իրենց հետ զրույցում ասել է, որ նման հարցով այդպես պայքարողները սովորաբար նախօրոք գումար են ստանում դրա համար: “Կարելի է ասել՝ աշխատում են, ինչի դիմաց վարձատրվում են”: Հոգեբանը նշել է, որ […]

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Անանյանների ընտանիքին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Անանյանների ընտանիքին՝ Հայաստանի գրողների միության նախագահ, հրապարակախոս, թարգմանիչ, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Լևոն Անանյանի մահվան կապակցությամբ: ”Մեծ է նրա ավանդը մեր լրագրության, հրապարակախոսության, թարգմանական գրականության հարստացման, ինչպես նաև հրատարակչական և գրական կյանքի կազմակերպման գործում: Խորին ցավակցություն եմ հայտնում Լևոն Անանյանի ընտանիքին, հարազատներին և գրական հանրությանը, որին […]

Այլեւս անիմաստ է. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ի տեղեկություններով, Ազգային ժողովում պատրաստվում էին առաջիկայում խորհրդարանական լսումներ նախաձեռնել Եվրամիության Ասոցացման համաձայնագրի եւ դրան մաս կազմող Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու պայմանագրի շուրջ: Սակայն երեկ թերթին հայտնի է դարձել,  որ լսումներ կազմակերպելու մտադրությունը չեղյալ է եղել: Մոսկվայում կայացած Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպումից եւ համատեղ հայտարարությունից հետո ԵՄ Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ քննարկումները պատգամավորներն […]

Ով կպայքարի փաստաբանների պալատի նախագահի պաշտոնի համար. Հրապարակ

“Հրապարակը” տեղեկացնում է, որ Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնի համար կպայքարեն 3 թեկնածու` Արա Զոհրաբյանը, Կրոմվել Գրիգորյանը եւ Տիգրան Աթանեսյանը:  4-րդ թեկնածուն` 81-ամյա Աշոտ Թադեւոսյանը, նախօրեին ինքնաբացարկ է հայտնել: Մանրամասները` “Հրապարակի” այսօրվա համարում  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի