16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ագրարային համալսարանի դասախոսը

Ս.թ  սեպտեմբեր 3-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Հայաստանի ազգային ագրարային  համալսարանի կենդանիների բուծման և կերակրման ամբիոնի դասախոս, դոցենտ գյուղատնտեսական գիտությունների թեկնածու` նույն համալսարանի հեռակա ուսուցման դեպարտամենտի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արամ Մուրադյանը:

Արամ Մուրադյանը վերոնշյալ համալսարանի հեռակա ուսուցման դեպարտամենտում քաղաքացի “Խ”-ի  ընդունելության քննությունների հարցը դրական լուծելու դիմաց`  վերջինիցս պահանջել և ստացել է 2.200 ԱՄՆ դոլար կաշառք:

Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

 

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն  

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ