Դաժան փորձություն է սպասվում. Սերժ Սարգսյանը կմեկնի՞ Ստրասբուրգ . Ժողովուրդ
“Ժողովուրդ” օրաթերթին հայտնի է դարձել, որ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 2-ին մեկնելու է Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին։ Բանն այն է, որ ավարտվում է ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության ժամկետը, եւ, ըստ նախատեսված կարգի, Ս. Սարգսյանը ԵԽԽՎ–ում ելույթ է ունենալու, այնուհետեւ պատասխանելու նաեւ ԵԽԽՎ պատգամավորների հարցերին։
Թեեւ ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը “Ժողովուրդ”–ի հարցին ի պատասխան երեկ հաստատել է այս լուրը, այնուամենայնիվ ՌԴ նախագահ Վ. Պուտինի հետ երեկվա հանդիպումից հետո, միգուցե, Սարգսյանը, խուսափի Ստրասբուրգ մեկնելուց, որովհետեւ այնտեղ նրան բավական դաժան փորձություն է սպասվում, նա դեմառդեմ հանդիպելու է նախ Հայաստանի ընդդիմության ներկայացուցիչների հետ ու պատասխանելու նրանց հարցերին։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: