02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 25, 2013

Խոշոր հրդեհ “Գրանդ քենդի” գործարանում /ֆոտո/

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի “Գրանդ քենդի” գործարանում: Այս պահին երկու տասնյակից ավելի հրշեջներ գործարանի գրեթե ողջ անձնակազմի հետ միասին պայքարում են կրակի դեմ, սակայն այն մեծ արագությամբ տարածվում է, փոխանցում է shamshyan.com-ը:  Ըստ նախնական տեղեկություների՝ զոհեր եւ վիրավորներ չկան, իսկ ծուխը տեսանելի է քաղաքի մյուս ծայրից: Աղբյուր` shamshyan.com Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Շարմազանովը տպավորված է. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ը գրում է, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին մասնակցող Սերժ Սարգսյանին այդպես էլ չհաջող­վեց հանդիպել ՌԴ նախագահ Վլադի­միր Պուտինի հետ: Չնայած այն բա­նին, որ Վլ. Պուտինն առանձնազրույցներ ունեցավ Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևի եւ (Բելաոուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ռազմավարական դաշնակից երկ րի ղեկավարի՝ Ս. Սարգսյանի հետ առանձնազրույց այդպես էլ չկայա­ցավ: Այս եւ մի քանի […]

ՀՔԾ-ն կղեկավարի՞ Աղվան Հովսեփյանը.Հրապարակ

Իշխանական վերնախավում արդեն կա որոշում, որ տարբեր գերատեսչություն­ների քննչական մարմինների միավո­րումից ստեղծվող նոր կոմիտեն ղեկա­վարելու է Աղվան Հովսեփյանը: Այս մասին գրում է “Հրապարակ” թերթը: Այն կձեւավորվի մինչեւ նոր տարի: Կառույ­ցը բավականին լայն լիազորություններ ու իրավասություններ է ունենալու, ինչն էլ, ըստ Աղվան Հովսեփյանի մտերիմնե­րի, բավարարում է Գառնիկիչի ամբիցիաները`մեկ “նո”-ով. Գառնիկիչն ու իր կողմնակիցները ցանկանում են, որ […]

Կնոջը շպրտել են մեքենայից՝ Ճամբարակի ոստիկանապետը ձերբակալված է.Հրապարակ

 “Հրապարակ ” թերթի տեղեկություններով,  երեկ, Ճամբարակի ոս­տիկանապետ Յուրա Գեւորգյանն ու նրա երկու տեղակալները կալանա­վորվել են: Կալանքի սանկցիան տվել է Արաբկիրի դատարանը՝ զինդատախազությունում քննվող մի գործի շրջանակներում: Նրանց առաջադրվել Է մեղադրանք՝ պաշտոնեական դիրքի չարաշահում հոդվածով: Բայց, մեր տե­ղեկություններով, խոսքը գնում Է ծեծի մասին: Կալանքի մասին լուրը ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից հաստատե­ցին՝ մի վերապահումով. Յուրա Գեւորգյանն ու […]

Պուտինը խուսափում է Հայաստան գալուց. Հայկական ժամանակ

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը “Հայկական ժամանակ” թերթին–ին հայտնել է, թե իրեն չի թվում, որ ՌԴ նախագահ Վ. Պուտինը կմասնակցի Իսակովի պողոտայի ճանապարհային հանգույցի հարևանությամբ կառուցվող ռուսական եկեղեցու բացմանը։  Սույն եկեղեցին կառուցվում է Արա Աբրահամյանի հովանավորությամբ, որի բացումը, ըստ վերջինիս, տեղի Է ունենալու եկող տարվա հոկտեմբերին՝ Հայերի Համաշխարհային միության համաժողովի օրերին։ Անցյալ շաբաթ Էլ […]

Կրտսեր Օսկանյանը` թմրամո՞լ.Ժամանակ

“Ժամանակ” թերթի տեղեկու­թյուններով՝ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժ­նում որոշում է կայացվել ՀՀ նախկին արտգործնախարար, Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի որդու՝ Արա Օսկանյանի եւ նրա ընկերոջ՝ Վահագն Մարկոսյանի գործով: Ոստիկա­նության լրատվության բաժ­նից թերթին տեղեկացրին, որ փորձաքննության արդյունք­ները հայտնի են, որոնց հա­մաձայն՝ Արայի ու նրա ընկե­րոջ արյան մեջ հայտնաբեր­վել է թմրանյութ:  Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Այլևս չի վստահում “Ժառանգության” ազնվությանը.Առավոտ

“Ժառանգություն” կուսակցության ան­դամ Դանիել Իոաննիսյանը օրերս 7օր.am-ին ասել էր, որ հիասթափվել է “ժառանգությունից” եւ ուզում է հեռանալ:Այս մասին գրում է “Առավոտ” թերթը : Նա քննադատում է “ժառանգությանը” Մաքսային միությանը միանալու դեմ գոր­ծողությունների բացակայության համար, վարչության աշխատանքը նրան նույն­պես դուր չի գալիս: Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում “ժառանգու­թյուն” կուսակցության փոխնախագահ Ար­մեն Մարտիրոսյանն ասել է. «Դանիելը մտածող […]

Մեր այլասիրությունը մի քիչ հիվանդացել է. Հայոց աշխարհ

 “Հայոց աշխարհ”-ի հետ զրույցում արձակագիր Ալվարդ Պետրոսյանը այն կարծիքն է հայտնել, որ Մաքսային միություն մտնելու հարցը պետք է դրվեր հանրաքվեի: “Համոզված եմ, որ մեր ժողովրդի 95 տոկոսից ավելին կքվեարկի հօգուտ Մաքսային միության։ Ինչո՞ւ, որովհետեւ իր մտածողությամբ շատ ավելի ռուսական կողմնորոշում ունի։ Եթե ես լինեի նախագահ, կասեի՝ հանրաքվե անցկացրեք ու ինքս իմ վրայից կվերցնեի այդ պատասխանատվությունը:  […]

Կծել է ոստիկանի ոտքը. Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է, որ նախօրեին Գորիսի ընդհանուր իրավասության դատարանում արտառոց դեպք է տեղի ունեցել։ Երբ դատարանը Մաստար գյուղի բնակիչ Խաչիկ Հակոբյանին դատապարտել է 4 տարվա ազատազրկման, դատավճիռը լսելուց հետո ամբաստանյալը կռիվ է սարքել դատարանի դահլիճում։ Նա չի ցանկացել ենթարկվել իրեն ուղեկցող ոստիկաններին՝ ամեն կերպ փորձելով փախչել դատարանի դահլիճից։ “Ժողովուրդ”–ի աղբյուրները փոխանցեցին, որ Խաչիկ Հակոբյանը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի