Շարմազանովը տպավորված է. Ժողովուրդ
“Ժողովուրդ”-ը գրում է, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին մասնակցող Սերժ Սարգսյանին այդպես էլ չհաջողվեց հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Չնայած այն բանին, որ Վլ. Պուտինն առանձնազրույցներ ունեցավ Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևի եւ (Բելաոուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ռազմավարական դաշնակից երկ րի ղեկավարի՝ Ս. Սարգսյանի հետ առանձնազրույց այդպես էլ չկայացավ: Այս եւ մի քանի այլ հարցեի հետ կապված՝ “ժողովուրդ”-ը զրուցլ է ԱԺ փոխխոսնակ , ՀՀԿ մամլո խոսնակ էդուարդ Շարմագանովի հետ:
-Պարոն Շարմազանով, ՀԱՊԿ մայիսին կայացած գագաթնաժողովին Ս. Սարգսյանը չմասնակցեց, ինչը գնահատվեց որպես բոյկոտ՝ եվրաինտեգրացման ուղին բռնած Ս. Սարգսյանի կողմից: Մինչդեռ այս անգամ նա շտապեց մասնակցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին: Արդյոք դա եվրոպական ուղղությունից հրաժարվելու հետեւանք էր:
-Ոչ, Հայաստանը երբեք չի բոյկոտել, Ձեզ մոտ սխալ տպավորություն է: Հայաստանն ի սկզբանե եղել է անդամ, հիմնադիր երկիր: Ավելին, ՀԱՊԿ-ի հետ կապված բոլոր օրենսդրական նախաձեռնություններն առաջիններից մեկը վավերացրել են Հայաստանում, եւ ՀՀ-ն այս տարիների ընթացքում մշտապես համագործակցել է իր դաշնակիցների հետ` ՀԱՊԿ-ի շրջանակներում: Սխալ տպավորություն է:
-Եվ այդուհանդերձ, Վլ. Պուտինը նախօրեին չի հանդիպել Ս. Սարգսյանի հետ՝չնայած այն բանին, որ Ս. Սարգսյանը, բոլորի կարծիքը հաշվի չառնելով, հայտարարեց, թե Հայաստանը նպատակ ունի անդամակցելու Մաքսային միությանը: Այդքանից հետո ինչո՞ւ ՀՀԿ առաջնորդը Պուտինի կողմից նման վերաբերմունքի արժանացավ:
-Ուրեմն ասեմ, որ տպավորությունն ու հարցադրումը սխալ են, որովհետեւ դա ՀԱՊԿ խորհրդի նստաշրջան էր, ոչ թե երկկողմ հանդիպում՝ ՌԴ եւ ՀՀ նախագահների միջեւ: Իսկ երկրորդն էլ՝ սեպտեմբերի 3-ին երկու նախագահները բավական հագեցած օրակարգով հանդիպել են, ու բոլորն էլ տեղյակ են այդ հանդիպման մասին:
Ես եւս մեկ անգամ ցանկանում եմ տխրեցնել այն փորձագետներին, նրանց հետեւում կանգնած տարբեր մարդկանց, որոնք գիշերուզօր մտածում են, թե ինչու ՌԴ եւ ՀՀ նախագահները չհանդիպեցին: Նրանք հանդիպել են սեպտեմբերի 3-ին, ու Մոսկվայում եղել է շատ արդյունավետ հանդիպում: Իսկ նախօրեին Սոչիում եղել է ՀԱՊԿ նստաշրջան, որտեղ մեր նախագահն ունեցել է բավական տպավորիչ ելույթ:
Մանրամասները՝ “Ժողովուրդ” թերթի այսօրվա համարում