02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 25, 2013

Ոստիկան կոչվածը բռնաբարել է անչափահասին, թալանել

Սեպտեմբերի 22-ի առավոտյան, ժամը 9-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մարաշի բաժանմունք հաղորդում ստացվեց, որ զանգահարել է անհայտ քաղաքացի և հայտնել, որ Ջրվեժի գերեզմանների մոտ տեսել է կողոպտված Ք-ին ու նրա դստերը: Նրանք ասել էին, որ գիշերը անհայտ անձը զինված մտել է իրենց տուն, կողոպտել, ապա իրենց նստեցրել ավտոմեքենան, տարել Ջրվեժի գերեզմանոց […]

Տեռորիստները հայտարարել են, որ առեւտրի տան վրա հարձակման արդյունքում 173 մարդ է մահացել

“Ալ-Շաբաբ” ահաբեկչական խմբավորման ահաբեկիչները հայտարարել են, որ իրենց կողմից գրավված Նայրոբիի առեւտրի կենտրոնում 173 մարդ է մահացել, փոխանցում է BBC-ն: Թե կոնկրետ ինչ հանգամանքներում են մահացել այդ մարդիկ, նրանք չեն նշել: Քենիայի իշխանությունները, սակայն, այդ տեղեկատվությունը հերքում են: Ըստ նրանց տվյալների` առեւտրի կենտրոնում մահացել է 67 մարդ:

Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետը այցելել է Հայաստան

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հրավերով ս.թ. սեպտեմբերի 25-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Միխայիլ Կոստարակոսի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում գեներալ Կոստարակոսին ընդունել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցած պաշտոնական դիմավորման արարողությունից հետո տեղի է ունեցել առանձնազրույց […]

Անիի առաջարկը Սամվել Ալեքսանյանին /վիդեո/

՛՛Հայաստանի նոր քաղաքական մշակույթ՛՛ կուսակցության նախագահ Անի Զախարյանը ցանկանում է, որ պատմական հուշարձանները կանգուն մնան, սակայն ունենան նորովի տեսք: Նման կերպ նա արդարացնում է նաև Փակ շուկայի կառուցապատումը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Զախարյանն ասաց, որ դեմ է, որ շուկան վերածվի սուպերմարկետի, սակայն դեմ է նաև, որ այն շարունակի ՛՛կռիսանոց՛՛ լինել: Ապա Զախարյանը լրագրողներին ներկայացրեց իր […]

Լավ է, որ Դորտմունդը կրկին հաղթում է. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի Բորուսիայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոհ է մնացել գավաթի խաղում տարած հաղթանակից : “ Լավ է , որ Դորտմունդը կրկին հաղթում է: Անցած երկու խաղերում մեր բախտը չբերեց: Հիմա մենք մտածում ենք մեր հաջորդ մրցակցի՝ Ֆրայբուրգի  մասին: Այդ հանդիպումը հաղթանակով ավարտելու դեպքում մենք վստահությամբ կմոտենանք Չեմպիոնների լիգայի խաղարկության Մարսելի դեմ հանդիպմանը”,- […]

՛՛Թեժ՛՛ ամլություն

Ինչպես երևում է, թեժ աշնան ակնկալիքներն այդպես էլ չիրականացան: Ընդդիմությունը ոչ մի կերպ չի կարողանում քաղաքական դաշտում գտնել սեփական դերն այնպես, որ ապահովվի անհրաժեշտ վստահության քանակությունը, որն էլ կհասունացնի քաղաքական այս կամ այն գործունեության իրականացումը՝ կապված իշխանության նվաճման կամ բաշխման հետ: Այսպիսով, խաթարվել է հասարակական ինտեգրացիան, որը, այս դեպքում, պետք է իրականացներ ընդդիմությունը, բայց, ինչպես երևում […]

“Զվարթնոցի” հարցը կրկին հրատապ է

  Վաղը` սեպտեմբերի 26-ին, ժամը 16:00-ին, Հանրային խորհրդի քաղաքաշինության և ճարտարապետության հարցերի ենթահանձնաժողովում   կքննարկվի «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի (Կլոր շենք) հարցը:  Հիշեցնենք, որ Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունը վերջերս դիմել էր Հանրային խորհուրդ` տեղեկացնելով, որ ՀՀ կառավարությունն ու “Զվարթնոց” օդանավակայանի կառավարիչ “Արմենիա միջազգային օդանավակայաններ” ՓԲԸ-ն քննարկում են օդանավակայանի առաջիկա 5 տարիների զարգացման խնդիրները, որի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել վերջնական գնահատական տալու […]

5-րդ դասարանի աշակերտը ծեծել է ուսուցչուհուն

Օմսկում 5-րդ դասարանի աշակերտը ծեծել է ուսուցչուհուն հենց դպրոցում, երբ ուսուցչուհին գնում էր ուսմասվարի մոտ, փոխանցում է INTERFAX.RU-ն: Ինչպես պարզվել է, դասի ժամանակ աշակերտն իրեն լավ չի պահել, նկատողություններին չի արձագանքել, կոպտել է ուսուցչուհին: Վերջինը նրան դուրս է հրավիրել դասարանից եւ տարել ուսմասվարի սենյակ: Ճանապարհին տղան ոտքերով մի քանի անգամ հարվածել է ուսուցչուհուն, նրան գցել […]

”Քաչալը ճար ունենա, գլխին կանի”

”Գիտեք` որն է իմ եւ ձեր տարբերությունը: Մենք նույն բան ենք մտածում, բայց ես կարող եմ ազատ խոսել, իսկ դուք` ոչ”,-այսօր ասուլիսում դիմելով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանին` կատակեց ”Ազատ դեմոկրատներ” կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը: Ապա անցնելով ասուլիսի բուն թեմային` ԵՄ-ի հետ ասոսցացման համաձայնագրի նախաստորագրմանը` Սեդրակյանը նշեց, որ ինքը միակ մարդն էր, ով դեռ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի