Անիի առաջարկը Սամվել Ալեքսանյանին /վիդեո/
՛՛Հայաստանի նոր քաղաքական մշակույթ՛՛ կուսակցության նախագահ Անի Զախարյանը ցանկանում է, որ պատմական հուշարձանները կանգուն մնան, սակայն ունենան նորովի տեսք: Նման կերպ նա արդարացնում է նաև Փակ շուկայի կառուցապատումը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Զախարյանն ասաց, որ դեմ է, որ շուկան վերածվի սուպերմարկետի, սակայն դեմ է նաև, որ այն շարունակի ՛՛կռիսանոց՛՛ լինել:
Ապա Զախարյանը լրագրողներին ներկայացրեց իր կուսակցության բացահայտումները, որոնք վերաբերում էին ակտիվիստներին, Նախախորհրդարանի անդամներին, ովքեր պայքարում են Փակ շուկայի նախկին տեսքի վերականգնման համար: Ըստ նրա՝ այս նախաձեռնությունը դրսից կառավարվող ուժերի հրահանգով փորձում է երկիրը հիմքերը խարխլել։
”Նախախորհրադրանի անդամ Կարո Եղնուկյանի վրա նախագահական ընտրություններին Պարույր Հայրիկյանի վստահված անձն էր, մտերիմ ընկերը, ում պարտությունից հետո նրան այնուհետև տեսնում ենք նախախոհրդարան կոչված նախաձեռնության կողքին՝ բավականին ակտիվ հայենասիրական դրսևորումներ ով հանդես գալով։
Մի քիչ անդրադառնամ նրա անցյալին։ Նա բուլղարահայ է, եկել է Հայաստան ընտանքիով, այնուհետև 71-ին տեղափոխվել է ընտանիքով Բաքու, այնուհետև հայասեր այդ ընտանիքը, բավականին երկար ժամանակ գործունեություն է ծավելել Ադրբեջանում։
Դրանցի հետո ԱՄՆ են տեղափոխվել, այնտեղ բիզնես դնելուց հետո հոր ժառանգությունը վերցնելուց հետո այսօր կանգնած է Նախախոհրդարանի կողքին”,-բայացահյտումը եզրափակելով ասաց նա և անդրադարձավ Գարեգին Չուքազսյանին և Տիգրան Խզմալյանին, ովքեր ըստ նրա, գնացել և համոզել են Վահե Ավետյանի հարազատներին` նրա մահվանը քաղաքական ենթատեքստ տալու համար։ Այս հայտարարություններից հետո նա հայտնեց, որ Փակ շուկայի սեփականատիրոջն առաջարկ ունի:
”Իմ կարծիքն է Փակ շուկան շահագործման պետք է հանձնվի ժամանակից տեսքով”,-եզրակացրեց նա։ Հարցին, թե ինքը արդյոք հանդիպել է Փակ շուկայի սեփականատեր Սամվել Ալեքսանյանի հետ, իր առաջարկները ներկայացրեց, Անի Զախարյանը պատասխանեց, թե ինքը մամուլի ասուլիս է հրավիրել հենց այս նպատակով, որպեսզի իր տեսակետը հայտնի, իր առաջարկությունները տեղ հասցնի։ Առաջարկությունները վերաբերում են հենց Փակ շուկային:
Ապա կրկին խոսելով ակտիվիստներից ` նա ասաց, թե նրանք ատելություն են սերմանում մեկը մյուսի նկատմամբ:
”Ուր էին այն ժամանակ, ինչու չէին պայքարում…պայքարելուն էլ ձև կա, մի օր իրար կտան, կսպանեն ու ասենք պայքարում ենք, մարտի մեկ կլինի, ու դա պայքար է կոչվելու”:
Շարունակությունը` տեսանյութում: