26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

”Քաչալը ճար ունենա, գլխին կանի”

”Գիտեք` որն է իմ եւ ձեր տարբերությունը: Մենք նույն բան ենք մտածում, բայց ես կարող եմ ազատ խոսել, իսկ դուք` ոչ”,-այսօր ասուլիսում դիմելով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանին` կատակեց ”Ազատ դեմոկրատներ” կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:

Ապա անցնելով ասուլիսի բուն թեմային` ԵՄ-ի հետ ասոսցացման համաձայնագրի նախաստորագրմանը` Սեդրակյանը նշեց, որ ինքը միակ մարդն էր, ով դեռ մինչև սեպտեմբերի երեքն ասում էր, որ Վիլնյուսում նախաստորագրում չի կայանալու: Իսկ Արտակ Դավթյանը շեշտեց, որ իշխանությունները շարունակում են իրենց և-և-ի քաղաքականությունը:

Երբ Սեդրակյանը նետեց, թե Մաքսային միությանը միանալով հայաստանը կկորցնի ինքնիշխանությունը, պատգամավորն արձագանքեց. ”Երբ գնում էինք ԵՄ, որ ընդհանուր Սահմանադրութուն է, ինքիշխանության մասին խոսք չկար, բայց ԵՄ-ը ընդհանուր Սահմանադրություն ունի, դա կարևոր է, իսկ Մաքսային միության դեպքում նման խնդիր չկա”: 

Ինչ վերաբերում է ԵՄ-ի ընձեռող տնտեսական հնարավորություններին, ապա Դավթյանը շեշտեց. 

”Քաչալը ճար ունենա, իր գլխին կանի”: Պարզաբանելով` նա նշեց, որ եվրոպական երկրներից շատերը խճորը ճգնաժամի մեջ են, և մենք մեր շուկայն նվիրելու էինք նրանց:

Իսկ Անուշ Սեդրակյանն էլ հակադարձեց, որ Մաքսային միությունում 400 ապրանքատեսակի վրա Ղազաղստանն ստացել է մաքսային արտոնություն, իսկ Հայաստանի մասին ոչինչ նշված չէ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ