04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 25, 2013

Չպիտի թույլ տալ, որ Վանա կատուն կորչի /վիդեո/

“Վանա կատու” հիմնադրամի տնօրեն Իրինա Թադևոսյանը օրերս «Շիրակ կենտրոնի» գրասենյակ այցելեց` բերելով իր տասնյակ Վանա կատուներից երեքին: Ներկայացվող տեսանյութում Իրինա Թադևոսյանը խոսում է Վանա կատվի առանձնահատկությունների ու ցեղատեսակի ծագման մասին. “Անհրաժեշտ է իրականացնել քայլեր, որպեսզի բոլորը ճիշտ ճանաչեն և գնահատեն Վանա կատվին, չպետք է թույլ տալ, որ այս` զուտ հայկական կատվատեսակը կորչի, ինչպես կորան ղարաբաղյան […]

Քաղաքապետը մասնակցել է

 Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են. Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է մայրաքաղաքի ջրամատակարարման օրվա կարգավորիչ “Կովկասյան” ջրամբարի տարածքում կառուցված վարչական շենքի հանդիսավոր բացմանը: Նորակառույցի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և ՀՀ կառավարությանն առընթեր ջրային պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանին:  Վարչական շենքում այսուհետ գործելու են “Արևմուտք” շահագործման տնօրինության […]

Սիրում է Սերժ Սարգսյանին եւ Րաֆֆի Հովհաննիսյանին /վիդեո/

Քաղաքական գործիչներից ո՞ւմ է ավելի հաճախ և ավելի հաճույքով նմանակում դերասան Վարդան Պետրոսյանը:  Henaran.am-ի հետ զրույցում Վարդան Պետրոսյանը անկեղծացավ. ”Քաղաքական գործիչները տոմս են առնում՝ գալիս նայում են: Սա գիտեք ինչ ցուցանիշ է արտիստի համար: Ես նրանց չեմ հրավիրում, որովհետև նրանք տոմսի փող ունեն”: Ինչ վերաբերվում է Պետրոսյանի ամենասիրելի պերսոնաժներին, ծանոթացեք Henaran.am-ի տեսանյութում:

Շտապ օգնություն վարորդին

“Աքիլես” ՀԿ-ն ԵԱՀԿ-ի աջակցությամբ “Շտապ օգնություն վարորդին վարորդ-տեսուչ հարաբերություններում” վերնագրով գրքույք է տպագրել ու բաժանում է վարորդներին: Այդ մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում ասաց “Աքիլես” ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: “”Շտապօգնություն վարորդին” թռուցիկները տալիս ենք գազալցակայաններից եւ բենզալցակայաններից  օգտվող վարորդներինն։ Նրանք կարող են այնտեղից վերցնել թռուցիկը: Այնտեղ նշված է, թե ինչ կոնկրետ […]

Պարտադիր պիտի մեկը մահանա, որ մյուսը գնա թաղմա՞ն. առաջարկ երեք նախագահներին

՛՛Մեզ մոտ քաղաքական վերնախավը չունեցավ ազգային ծրագիր, չդրեց այն խնդիրը, որ ինքը պետք է լուծի, բացի իր վերարտադրման խնդրից, դրա համար մենք մսխեցինք ազգային ու պետական կապիտալը, այդ պատճառով հայտնվեցինք կամ-կամ-ի երկընտրանքի առաջ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Ազգային անվտանգություն՛՛ կուսակցության ղեկավար, ԱԺ-ում նախագահի նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը:  Վերջինս նշեց, որ հասարակության, քաղաքական ուժերի միջև երկփեղկվախծություն […]

Պաշտոնյաների ”սեւ կծիկ” է բացահայտվում

Հայաստանի ոստիկանությունը օրերս պաշտոնապես հայտարարեց դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության մի շարք  աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիքներ եւ խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ, 308-րդ եւ 314-րդ հոդվածների հատկանիշներով քրեական գործ հարուցելու եւ 10 անձանց մեղադրանք առաջադրելու մասին: Մեկ հոգի՝ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության […]

Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով ստեղծելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 49-րդ հոդվածով, 55-րդ հոդվածի 6-րդ կետով և քննչական մարմինների անկախությունն ամրապնդելու, քրեական գործերով նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքում գործող քննչական մարմինների հենքի վրա միասնական քննչական մարմին կազմավորելու նպատակով որոշում եմ. 1. Ստեղծել միասնական […]

Պիռլոն կարող է հեռանալ Յուվենթուսից

Իտալական ֆուտբոլի վերջին տարիների առաջատար խաղացողներից մեկը՝ Անդրեա Պիռլոն, կարող է հեռանալ  Թուրինի Յուվենթուսից : Իտալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի պայմանագիրը ավարտվում է մրցաշրջանի վերջում , իսկ թուրինյան ակումբը դեռեւս չի պատրաստվում երկարաձգել այն : Եթե կողմերը չգան ընդհանուր հայտարարի , ապա հունվարին ֆուտբոլիստը կհանվի տրանսֆերի : Այդ դեպքում նա կարող է տեղափողվել անգլիական կամ իսպանական […]

Թե ինչպիսի տղամարդ է Պուտինը, թողնենք

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը “Известия” թերթին տված հարցազրույցում, անդրադառնալով լրագրողների` նախագահի անձնական կյանքին վերաբերվող հարցին, ասել է, որ Պուտինն այնքան է աշխատում, որ դժվար է հասկանալ, թե որտեղից նրան անձնական կյանք։  “Անկեղծ ասած՝ ես կդժվարանայի պատասխանել նրա անձնական կյանքի մասին հարցին: Նա այնքան է աշխատում, որ ես չեմ կարող հասկանալ՝ որտեղի՞ց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի