21 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Պաշտոնյաների ”սեւ կծիկ” է բացահայտվում

Հայաստանի ոստիկանությունը օրերս պաշտոնապես հայտարարեց դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության մի շարք  աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիքներ եւ խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ, 308-րդ եւ 314-րդ հոդվածների հատկանիշներով քրեական գործ հարուցելու եւ 10 անձանց մեղադրանք առաջադրելու մասին: Մեկ հոգի՝ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պետի առաջին տեղակալ Գեղամ Գրիգորյանը հետախուզման մեջ է:

Մասնավորապես նրանք աշխատանքի են ձեւակերպել մարդկանց, ովքեր չեն ներկայացել, բայց ամեն ամիս աշխատավարձ են ստացել: Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, կասկածյալներից մեկը առաջարկել է “աշխատակիցներից” մեկին ստանալ հերթական աշխատավարձն ու հանձնել “գործատու”-ին:

Սակայն աշխատակիցը խնդրել է մեկ ամիս զիջել, քանի որ պարտքեր ունի : “Գործատուն” չի համաձայնվել, եւ “աշխատակիցը” որոշել է վրեժխնդիր լինել՝ դիմելով Ազգային անվտանգության ծառայություն:

Ավելին, մեր աղբյուրների փոխանցմամբ, դատական կարգադրիչների ծառայության ղեկավարությունը առաջարկել է հետախուզման մեջ գտնվող Գեղամ Գրիգորյանին “ամեն ինչ վերցնել” իր վրա, փոխարենը “կօգնեն շուտ ազատվելու”: Սակայն նա չի համաձայնվել:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ