02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 25, 2013

Ռուսաստանը միշտ ձգտում է առյուծի բաժինը վերցնել. Ջուլֆալակյանը` մրցավարի որոշումից

”Մեր ամբողջ հավաքականը միշտ մեկնում է ցանկացած մրցաշարի մարտական տրամադրված, մեդալների քանակը նախապես չենք որոշում, ամենակարևորը ճիշտ պատրաստվել ու լավ մարզավիճակով մեկնել առաջնության: Սպորտում կանխատեսումներ անել պետք չէ, ցանկացած պահի կարող են լինել սայթաքումներ”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը` խոսելով աշխարհի առաջնության արդյունքների մասին: Ջուլֆալակյանին գոհացրել է […]

Ապամոնտաժվել են Թումանյան փողոցի գովազդային մեծ վահանակները

Մայրաքաղաքի փոքր կենտրոնի գովազդային մեծ և միջին չափի վահանակների սեպտեմբերի 23-ից մեկնարկած ապամոնտաժման աշխատանքների շրջանակում Թումանյան փողոցում ապամոնտաժվել է գովազդային 11 մեծ վահանակ: Նախապես սահմանված կարգով աշխատանքներն իրականացվել են երեկոյան ժամը 23-ից հետո: Ապամոնտաժված վահանակների հենասյուների հատվածներում առաջիկայում համապատասխան բարեկարգման աշխատանքներ կկատարվեն: Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ : Մինչև տարեվերջ փոքր կենտրոնի գովազդային բոլոր մեծ և […]

Վրաստանում օգտվում են Ստալինի ժամանակաշրջանի ճոպանուղուց /ֆոտո/

Վրացական Չիատուրա քաղաքի ճոպանուղին կառուցվել է 1950-ական թվականներին եւ դրանից այժմ օգտվում են  վրացի հանքափորները, փոխանցում է Газета.Ru-ն: Խորհրդային իշխանություններն այս շրջանում մանգանի մեծ պաշարներ են հայտնաբերել: Ճոպանուղու կառուցումը սկսվել է դեռեւս Ստալինի ժամանակաշրջանում, իսկ ավարտվել նրա մահից հետո` 1954-ին:  18-ժամյա հերթափոխից հետո աշխատակիցներն իջնում են կիրճի վրայով վագոններով: Համակարգը վերանորոգման կարիք ունի, որը այդպես […]

Պիկետ` հանուն “փակ շուկայի” /ֆոտո/ վիդեո/

Այսօր Նախախորհրդարան քաղաքացիական նախաձեռնոթյունը հայտարարել էր պիկետ մատենադարանի դիմաց: Այս պիկետի միջոցով նախախորհրդարանի անդամները նպատակ ունեին իրազեկել մատենադարանի ներսում ընթացող “Մշակութային ժառանգության պահպանություն” խորագրով գիտաժողովի մանակիցներին՝ Երեւանի ծածկած շուկայի խնդրի մասին: Նախախորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանը Henaran.am-ին ասաց, որ իրենց հաջողվել է հանդիպել գիտաժողովի մասնակիցների հետ եւ հայտնել պատմամշակութային կոթողին սպառնացող վտանգի մասին. “Մեր պարտքը իրենց […]

Կուսությունից զրկվելու կոչ անող կուսակցության նախագահը ՀՀԿ անդամ է եղել /վիդեո/

“Հայաստանի նոր քաղաքական մշակույթ” կուսակցության նախագահ Անի Զախարյանից Henaran.am-ը հետաքրքրվեց, թե իրականությանը համապատասխանում են այն լուրերը, որ ինքը ժամանակին ՀՀԿ-ական է եղել: Անի Զախարյանը չհերքեց : Նա պատմեց, որ մոտ երեք տարի եղել է ՀՀԿ անդամ: ”Քանի որ այդ ժամանակ իշխանությունն իրենք էին, իմ ծրագրերը իրենց օգնությամբ կարող էի իրագործել”,-ասաց նա: Իսկ ինչու որոշեց հրաժարվել […]

Արագաչափ սարքերի օգտագործման հետ ոստիկանության պարզաբանումը

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ “Աքիլլես” ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն անդրադառնալով Ճանապարհային երթևեկությանն առնչվող հարցերին՝ արել է մի շարք հայտարարություններ, որոնց առնչությամբ ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է: «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ երթևեկության uահմանված արագության գերազանցման խախտումների համար պատաuխանատվություն է առաջանում, երբ տվյալ խախտումը […]

Մանրամասներ “Գրանդ Քենդիում” բռնկված հրդեհից /ֆոտո/

Քիչ առաջ հրշեջներին եւ “Գրանդ Քենդի”-ի աշխատակիցներին հաջողվեց կանխել այսօր առավոտվանից գործարանում առաջացած հրդեհի տարածումը, փոխանցում է shamshyan.com-ը:  Հրդեհի վայր են ժամանել երկու տասնյակից ավելի հրշեջ մեքենաներ, ջրատար մեքենաներ, երկու սանդուղք: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում էին գործարանի գրեթե ողջ անձնակազմը` ղեկավարից մինչև բանվոր: Տեղում էին նաև Երևանի 1-03 շտապ օգնության մի քանի բրիգադներ, Երևանի քաղաքապետարանի և Շենգավիթ […]

Ի՞նչպես բուժել հայկական եթերը /վիդեո/

ՀՀ ժողովրդական արտիստ Նարա Շլեպչյանը 1956 թվականից Հայկական հեռուստատեսությունում է աշխատում: Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրվա տոնական ընդունելությանը փորձեցինք նրանից պարզել, թե ինչ է պակասում այօրվա հեռուսաընկերություններին. “Արհեստավարժությունը, բազմակողմանի զարգացած լինելը, պատասխանատվության զգացումը, հեռուստատեսության մասին պատկերացումները: Բայց ասել եմ, ամենալավ բժիշկը ժամանակն է”,-ասաց տիկին Շլեպչյանը: Նա նաեւ իր ոճով շնորհավորեց Անկախության տոնը: Մանրամասները՝ տեսնայութում: 

Ինչո՞ւ չկարողացան

“Ժառանգություն” կուսակցության վարչության անդամ Արմեն Մարտիրոսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Մաքսային միությանը միանալու գործընթացին: “ ՄՄ-ին անդամ դառնալու դեպքում ֆինանսական կորուստներ ենք ունենալու, ունենալու ենք արտագաղթի ավելի մեծ տեմպեր: Ասոցացման համաձայնագրի դեպքում մենք ինքնուրույն պետք է որոշեինք տոկոսադրույքները, ՄՄ մտնելու գլխավոր դրդապատճառը Հայաստանում օլիգարխիկ համակարգը պահելն է”,-նշեց Արմեն Մարտիրոսյանը: Ստեղծված իրավիճակում “ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի