21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ռուսաստանը միշտ ձգտում է առյուծի բաժինը վերցնել. Ջուլֆալակյանը` մրցավարի որոշումից

”Մեր ամբողջ հավաքականը միշտ մեկնում է ցանկացած մրցաշարի մարտական տրամադրված, մեդալների քանակը նախապես չենք որոշում, ամենակարևորը ճիշտ պատրաստվել ու լավ մարզավիճակով մեկնել առաջնության:

Սպորտում կանխատեսումներ անել պետք չէ, ցանկացած պահի կարող են լինել սայթաքումներ”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը` խոսելով աշխարհի առաջնության արդյունքների մասին: Ջուլֆալակյանին գոհացրել է առաջնության ընդհանուր արդյունքը, սակայն կարծում է, որ մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալաները կարող էին ոսկյա մեդալներ լինել:

Հարցին, թե ինչպես կնգահատի իր որդու` Արսեն Ջուլֆալակյանի գոտեմարտն, ով դարձավ բրոնզե մեդալակիր, Ջուլֆալակյանը պատասխանեց. ”Շատ լավ է մասնակցել, պարտության գոտեմարտում էլ լավ մենամարտեց, բայց թույլ է տվել տակտիկական սխալ, սակայն զգացվում էր իր առավելությունը: Վլասովինն էլ էր ի օգուտ, բայց մեկը մյուսին լուրջ հակամարտողներ են համարում”: Մարզիչը ժպտալով ասաց, որ կկարողանան նաև Վլասովին հաղթելու եղանակն էլ գտնել:  

Ինչ վերաբերում է Արթուր Ալեքսանյանի գոտեմարտին, ով արժաթե մեդալ նվաճեց, Ջուլֆալակյանն ասաց, որ Արթուրը լավ հանդես եկավ, և կարող էր ոսկե մեդալ նվաճել եզրափակչում, եթե մրցավարական սխալը չլիներ: 

”Արթուր Ալեքսանյանի գոտեմարտը լիարժեք ոսկե մեդալ էր, Ռուսաստանը միշտ ձգտում է առյուծի բաժինը վերցնել, բայց ես կողմնակից չեմ նման կերպ վերցնել, այս գոտեմարտը մերն է եղել: Մինչև վերջին պահը նա համոզված էր, որ հաղթում է, և մեր ձայնը չլսեց, որ իմանա, որ իրեն էլի միավորներ են պետք:

Արթուրն էլ գիտեր թե հաղթում է և վերջին պահին իր գործողությունը կաներ և կհաղթեր”,-նշեց նա: Ջուլֆալակյանը պարզաբանեց, որ նոր կանոնների համաձայն հավասար պայքարի դեպքում մրցավարը կարող է դեր ունենալ:

”Մրցավարի սխալն այն էր, որ Արթուր Ալեքսանյանին նկատողություն է տրվում պասիվության համար, բայց նա անընդհատ հարձակվում էր”: Մարզիչի խոսքով Ալեքսանյանը բոլոր օրենքների սահմանով պաշտպանվել է, բայց մրցավարը նկատողություն է տվել, ապա երկու միավորից զրկել:

”Ամբողջ դահլիճն էր զարմացել”,-ասաց նա` հույս հայտնելով, թե մրցավարներն այլևս այսպիսի սխալներ չեն անի, քանի որ մարզիկները դրանից շատ են հիասթափվում:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ