06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Պիկետ` հանուն “փակ շուկայի” /ֆոտո/ վիդեո/

Այսօր Նախախորհրդարան քաղաքացիական նախաձեռնոթյունը հայտարարել էր պիկետ մատենադարանի դիմաց: Այս պիկետի միջոցով նախախորհրդարանի անդամները նպատակ ունեին իրազեկել մատենադարանի ներսում ընթացող “Մշակութային ժառանգության պահպանություն” խորագրով գիտաժողովի մանակիցներին՝ Երեւանի ծածկած շուկայի խնդրի մասին:

Նախախորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանը Henaran.am-ին ասաց, որ իրենց հաջողվել է հանդիպել գիտաժողովի մասնակիցների հետ եւ հայտնել պատմամշակութային կոթողին սպառնացող վտանգի մասին.

“Մեր պարտքը իրենց իրազեկելն էր, որ ինչ է կատարվում Երևանի կենտրոնում:Կարող է պատահի, որ այդ եվրոպացի մասնագետները տեղյակ էին, որովհետև “ծածկած շուկան” այն ցուցակի մեջ է, որը համաշխարհային բոլոր պատմամշակութային  հուշարձանների հետ կապված կազմակերպությունները տեղյակ են, որովհեռտև ցուցակը հրապարակված է”,-նշեց Կարո Եղնուկյանը՞

Թե ինչպես կարձագանքեն աշխարհի տարբեր երկրներից` Հայաստան ժամանած պատվիրակները, դեռ պարզ չէ, սակայն շարժման նախաձեռնողները դեռ հույս ունեն կանգնեցնել շուկայի շինարարությունը:

Գիտաժողովի մասնակիցներից Գարեգին Ղազարյանը նույնպես դատապարտում է “Փակ շուկ” պատմամշակութային կառույցը “Երևան սիթի” խանութների ցանցի վերածելու նախագիծը.”Ներքաղաքական, ներազգային մթնոլորտը այնպիսին պետք է լինի, որ ամեն մի փողատեր ինչ ուզի չանի”,-նկատեց Գարեգին Ղազարյանը:

Մանրամասները`Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ