27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Պարտադիր պիտի մեկը մահանա, որ մյուսը գնա թաղմա՞ն. առաջարկ երեք նախագահներին

՛՛Մեզ մոտ քաղաքական վերնախավը չունեցավ ազգային ծրագիր, չդրեց այն խնդիրը, որ ինքը պետք է լուծի, բացի իր վերարտադրման խնդրից, դրա համար մենք մսխեցինք ազգային ու պետական կապիտալը, այդ պատճառով հայտնվեցինք կամ-կամ-ի երկընտրանքի առաջ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Ազգային անվտանգություն՛՛ կուսակցության ղեկավար, ԱԺ-ում նախագահի նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը: 

Վերջինս նշեց, որ հասարակության, քաղաքական ուժերի միջև երկփեղկվախծություն է առաջացել: Այս իրավիճակից դուրս գալու համար Իսագուլյանը հայտարարություն արեց:

՛՛Ես պատրաստվում եմ առաջարկ անել իշխող կոալիցիային, որն անունանկ է իր մեջ որևէ հարց դնել քննարկման և քննության արդյունքով առաջարկել որևէ լուծում: Բոլոր այն ասածները, որ եղել են լուրջ քննարկումներ, մեղմ ասած՝ իրականությանը չեն համապատասխանում, այնտեղ բացառապես գործում է  մեկ մեխանիզմ՝ վերևից ասեց, կրկնվում է:

Անվտանգության խորհուրդը ևս այդ համակարգը չէ, անհրաժեշտ է  ձևավորել մի մարմին, որ կարող է լինել նախագահների խորհուրդը՛՛,-ասաց Իսագուլյանը, ով պատրաստվում է առաջարկով դիմելու ՀՀ երեք նախագահներին, Վեհափառներին և ԼՂՀ ներկա ու նախկին նախագահներին համատեղ՝ կամ առանձին-առանձին հանդիպելու և երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու:

 ՛՛Սա միակ ֆորմատն է, որտեղ կարելի է քննարկել Հայաստանի վիճակը և կարող են լինել ԼՂՀ նախագահ  և նախկին նախագահը: Ես կառաջարկեմ Վեհափառ հայրապետներին ևս, ովքեր հիմա այստեղ են գտնվում, որ իրենք նման առաջարկով հանդես գան, իրենք ևս մասնակցեն նոր քաղաքական պոտենցիալի հավաքագրմանը՛՛:

ԱԺ-ում նախագահի նախկին ներկայացուցիչը հայտնեց, որ երեք տարի է, որ ՀՀ նախագահների միջև որևէ շփում չի եղել: ՛՛Ես երեք նախագահների հետ սեղան եմ նստել, նույն թամադան բոլոր հաղթանակները վերագրել է այդ ժամանակ եղած նախագահներին: Ի՞նչի մեր նախագահները չեն կարող իրար հետ նստել ու քննարկել, ի՞նչի չեն կարող նույն սեղանին նստել,  պարտադիր պիտի մեկը մահանա, որ մյուսը գնա՞ թաղման՛՛,-ասաց նա:

Իսկ նախագահների ամբիցիաները թույլ կտա՞ն նստել նույն սեղանի շուրջ. ՛՛Դե հիմա ես առաջարկում եմ: Այլապես մենք երեքին էլ պետք է ասենք, որ այսօր դուք ՀՀ-ում անելիք չունեք: Երեքից էլ ես անձնապես շատ նեղանալու և վիրավորվելու տեղ ունեմ: Բայց պետք է այս ամեն ինչը մոռանալ՛՛:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ