06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Պուտինը խուսափում է Հայաստան գալուց. Հայկական ժամանակ

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը “Հայկական ժամանակ” թերթին–ին հայտնել է, թե իրեն չի թվում, որ ՌԴ նախագահ Վ. Պուտինը կմասնակցի Իսակովի պողոտայի ճանապարհային հանգույցի հարևանությամբ կառուցվող ռուսական եկեղեցու բացմանը։

 Սույն եկեղեցին կառուցվում է Արա Աբրահամյանի հովանավորությամբ, որի բացումը, ըստ վերջինիս, տեղի Է ունենալու եկող տարվա հոկտեմբերին՝ Հայերի Համաշխարհային միության համաժողովի օրերին։ Անցյալ շաբաթ Էլ ՌԴ նախագահը չմասնակցեց Մոսկվայում հայկական եկեղեցու բացմանը։ Ընդհանրապես Պուտինը արդեն երկար ժամանակ Է խուսափում Է Հայաստան այցելել, թեպետ անցյալ ամիս հաջողությամբ մեկնեց Բաքու։ 

Մանրամասները՝ “Հայկական ժամանակ”-ի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ