02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 23, 2013

Ուկրաինան կկորցնի առեւտրային արտոնությունները Ռուսաստանի հետ` ԵՄ-ի հետ պայմանագիր կնքելու դեպքում. Մեդվեդեւ

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ Ուկրաինան կարող է կորցնել առեւտրային արտոնությունները Ռուսաստանի հետ` Եվրամիության հետ ասոցացման պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո, փոխանցում է Газета.Ru-ն: “Այո, մենք ընկերություն կանենք, առեւտրով կզբաղվենք, բայց առեւտուրն այնպիսին չի լինի, ինչպիսին մեր մյուս գործընկերների հետ` առանց որեւէ արտոնությունների, հակառակը` որոշակի սահմանափակումներով”,- ասել է Մեդվեդեւը:

Արթուր Բաղդասարյանը “բենթլի” ունի՞

Այսօր ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանը հերքել է ԱԱԽ քարտուղար ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի “բենթլի” մակնիշի սեփականատեր լինելու մասին տարածված տեղեկատվությունը: Այդ մասին նա գրառում է արել ֆեյսբուքում. Պաշտոնապես հերքում եմ լրատվական կայքերից մեկում հրապարակված այն տեղեկատվությունը, թե իբր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը Բենթլի ունի և որ այդ Բենթլին… և այլն: […]

Մեղադրանք է առաջադրվել երեք զինծառայողի

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայող Խաչատուր Խաչատրյանի մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 3 զինծառայողի: ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանի տեղեկատվությամբ,  ժամկետային զինծառայող Տիգրան Մելիքի Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.օր.-ի 365 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, […]

Մինսկը եւ Երեւանը աջակցում են Ռուսաստանին Սիրիայի հակամարտության կարգավորման հարցում

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը կողմ է Սիրիայի հակամարտության արագ կարգավորմանը միջազգային երկխոսության հիմքով: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նույնպես հայտարարել է, որ այդ հարցում աջակցում է Ռուսաստանին, փոխանցում է РИА Новости-ն: Նախագահներն այս մասին հայտարարել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի հերթական նստաշրջանի ժամանակ: 

Դատապարտվել է 5 տարվա ազատազրկման՝ Աննան չի ընդունում իր մեղքը/վիդեո/

Կալանավայրում նախ և առաջ օրենքներ են սովորում: Դատապարտյալ կանայք փորձառու փաստաբանի նման բացում են՝ իրենց օրնսգետի գաղտնադռները և իրենց իրավաբանական գիտելիքներով փորձում զարմացնել դիմացինին: Այդ դիմացինը այս անգամ Henaran.am-ի թղթակիցն էր: 22-ամյա Աննան դատապարտվել է խմբակային՝  ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար: Երգի պետական թատրոնի նախկին սանը կոնսերվատորիայում ուսանելու երազանք ուներ, սակայն հայտնվեց կանանց գաղութում: “Դատված […]

Դա միտված էր նստացույցի դադարեցմանը. ակտիվիստը պարզաբանում է/ֆոտո /վիդեո/

Արդեն 60 օր Երևանի քաղաքապետարանի առջև նստացույց իրականացնող ակտիվիստները պնդում են, որ ոչինչ չի ստիպի իրենց հրաժարվել ներկայացրած պահանջներից: Henaran.am-ի հետ զրույցում ակտիվիստ Սուրեն Սահակյանը նկատեց.”Մեր պայքարի բուն նպատակը պատասխանատվության ինստիտուտի ներարկումն է հանրության մեջ և հասել ենք նրան, որ գոնե դիսկուրսը կա”: Անդրադառնալով օրեր առաջ “Զիլ” մակնիշի բեռնատարով ակտիվիստների մեքենաները վթարի ենթարկելու փաստին Սահակյանը […]

Այս տարի Հայաստանից օդային ճանապարհով մեկնել ու չի վերադարձել 41.000 մարդ

2013թ. հունվարից օգոստոս ամիսներին ”Զվարթնոց” օդանավակայանով Հայաստանից մեկնել և չի վերադարձել 34 445 մարդ: Այս մասին տեղեկանում ենք Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հրապարակած տեղեկանքից, որի համաձայն այս տարվա 8 ամսվա ընթացքում ”Զվարթնոց” օդանավակայանով Հայաստանից մեկնել է 552 625 մարդ, ժամանել՝ 518 180 մարդ: Գյումրիի Շիրակ օդանավակայանով 8 ամսվա ընթացքում Հայաստանից մեկնել է 25 […]

Իսկական բանդան դրսում է՞. քրեագետը նույնպես կասկածում է

Սամվել Դավթյանի խոսքով էլ, ինքն արդեն երկու տարի է անազատության մեջ է, բայց չի ուզում  Արման Դալլաքյանից հետո երրորդ զոհը դառնալ: Ըստ Արթուր Մանուկյանի, մարդիկ են զոհվում, կտտանքների են ենթարկվում, ովքեր ուժեղ են՝ դեռ դիմանում են, եւ որ “հերթով ճանապարհում են”: Նրանց խոսքով աստիճանաբար, իրենք անմեղ են ու իսկական բանդան ուրիշ է: Դատական նիստերի դահլիճում […]

Հովիկ Աբրահամյանը կողմ է Մաքսային միությանը, Նաիրա Զոհրաբյանը` դեմ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տեղեկացնում է, որ իրենք Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին ուղարկել էին նամակներ: ”Նամակների միջոցով փորձել էինք պարզել ԱԺ պատգամավորներից ովքեր են կողմ և ովքեր դեմ Մաքսային Միությանը ՀՀ-ի անդամակցությանը: Վերջին շաբաթվա ընթացքում՝ սեպտեմբերի 15-20-ը ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ստացել է նամակներից 6-ի՝ Հովիկ Աբրահամյանի, Նաիրա Զոհրաբյանի, Արտաշես Գեղամյանի, Խաչատուր Քոքոբելյանի, Կարեն Կարապետյանի, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի