06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Դա միտված էր նստացույցի դադարեցմանը. ակտիվիստը պարզաբանում է/ֆոտո /վիդեո/

Արդեն 60 օր Երևանի քաղաքապետարանի առջև նստացույց իրականացնող ակտիվիստները պնդում են, որ ոչինչ չի ստիպի իրենց հրաժարվել ներկայացրած պահանջներից:

Henaran.am-ի հետ զրույցում ակտիվիստ Սուրեն Սահակյանը նկատեց.”Մեր պայքարի բուն նպատակը պատասխանատվության ինստիտուտի ներարկումն է հանրության մեջ և հասել ենք նրան, որ գոնե դիսկուրսը կա”:

Անդրադառնալով օրեր առաջ “Զիլ” մակնիշի բեռնատարով ակտիվիստների մեքենաները վթարի ենթարկելու փաստին Սահակյանը դիտարկեց.”Մեծ հավանականությամբ կարող եմ ասել, որ դա շինծու էր, պատահականություն չկար, բազմաթիվ փաստեր են խոսում դրա մասին ես չեմ ուզում հատ-հատ անդրադառնամ, բայց դա միտված էր նստացույցի դադարեցմանը”,-ասաց նա:

Սուրեն Սահակյանը խոսեց նաև առաջիկա ծրագրերի մասին:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ