07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Դատապարտվել է 5 տարվա ազատազրկման՝ Աննան չի ընդունում իր մեղքը/վիդեո/

Կալանավայրում նախ և առաջ օրենքներ են սովորում: Դատապարտյալ կանայք փորձառու փաստաբանի նման բացում են՝ իրենց օրնսգետի գաղտնադռները և իրենց իրավաբանական գիտելիքներով փորձում զարմացնել դիմացինին:

Այդ դիմացինը այս անգամ Henaran.am-ի թղթակիցն էր: 22-ամյա Աննան դատապարտվել է խմբակային՝  ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար: Երգի պետական թատրոնի նախկին սանը կոնսերվատորիայում ուսանելու երազանք ուներ, սակայն հայտնվեց կանանց գաղութում:

“Դատված եմ 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, ազատազրկման եմ դատապարտվել 5 տարի պատժաչափով”,-ասաց նա:

Աննան կոտրվել  է, բայց չի հուսահատվել: Նա արդեն մեկ տարի և երեք ամիս կրում է իր պատիժը.”Փորձանք էր պարզապես, չորս ընկերուհի մեքենայի մեջ վիճեցինք մի փոքր: Մեկը իրեն մեքենայից դուրս գցեց ու մեզ մեղադրեց իրեն ծեծելու ու դուրս շպրտելու մեջ”:

“Իմ միակ երազանքն է, որ էստեղից ես դուրս գամ և իմ կյանքը լիովին փոխեմ:Մտադիր եմ հանրապետությունից գնամ…”:

Աննան համոզված է, որ ինքը չպիտի դատապարտվեր, քանի որ տեղի ունեցածի մեջ իր մեղքը չի տեսնում:

Ու՞մ է մեղադրում 22 ամյա այս աղջիկը, որը շարունակում է երգել գաղութի ճնշող պատերի ներսում:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ