20 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Արթուր Բաղդասարյանը “բենթլի” ունի՞

Այսօր ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանը հերքել է ԱԱԽ քարտուղար ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի “բենթլի” մակնիշի սեփականատեր լինելու մասին տարածված տեղեկատվությունը: Այդ մասին նա գրառում է արել ֆեյսբուքում.

Պաշտոնապես հերքում եմ լրատվական կայքերից մեկում հրապարակված այն տեղեկատվությունը, թե իբր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը Բենթլի ունի և որ այդ Բենթլին… և այլն: Տեղեկությունը ոչ մի կապ չունի իրականության հետ: 
Խորհուրդ եմ տալիս նախ փնտրել նորաստեղծ կայքը ճանաչելի դարձնելու ավելի ընդունված միջոցներ, քան իրականությանը չհամապատասխանող “սենսացիաներ” տարածելն է, և երկրորդ` կայքին չէր խանգարի ցուցաբերել մի փոքր պրոֆեսիոնալիզմ` մինչ նյութը հրապարակելը, ՕԵԿ մամուլի ծառայությունից հարցում աներ, որպեսզի տեղեկատվությունը միակողմանի չլիներ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ