02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 23, 2013

Սեյսմակայո՞ւն են Երևանի շենքերը

”Երևանի կառուցապատումը ինձ դուր չի գալիս իր խտությամբ, հատկապես կենտրոնը”,-այսօր ”Հենարան” մամուլի ակումբում ասաց Արտակարգ իրավիճակների նախարարության ՍՊԱԾ շենք-շինությունների սեյսմակայունության բաժնի պետ Գուրգեն Նամալյանը:  Նա նշեց, որ ըստ կառուցապատման վերաբերյալ դրույթների` բնակելի թաղամասերը պետք է լինեն պարզ բնակեցմամբ և լայն փողոցնելով: ”Երևանի կենտրոնում չորս հարկանի շենքեր պետք է լինեն, բայց բարձրահարկ շենքեր շատ կան”,-ասաց նա` […]

Պետերբուրգում ադրբեջանցիները կռիվ են սարքել. կրակոցներ են հնչել

Սանկտ-Պետերբուրգում երեկ երեկոյան ծեծկռտուք է տեղի ունեցել, որի արդյունքում կրակոցներ են հնչել, փոխանցում է lenta.ru-ն: Սրճարանում 8 ադրբեջանցիներ են կռվել եւ տրավմատիկ ատրճանակից կրակել են իրար վրա:   Կռվի արդյունքում երկու հոգի տուժել են:

Հայրիկյանի գործով վճիռը բողոքարկվելու է /վիդեո/

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի մահափորձը կազմակերպելու համար 14 տարվա ազատազրկման դատապարտված էպոսագետ Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսնադր Սիրունյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ վճիռը բողոքարկվելու է Վերաքննիչ դատարան: Այն հարցին, թե չի հավատում Հայաստանի արդարադատությանը, փաստաբանը նկատեց, որ հավատում է: “Միայն Կենտրոնի դատարանով չի վերջանում ամեն ինչ”,-ասաց Սիրունյանը: Մյուս ամբաստանյալներ Սամվել Հարությունյանի եւ Խաչատուր Պողոսյանի հարազատները […]

6 դար ընդմիջումից հետո կկայանա Եպիսկոպոսաց ժողով

Սեպտեմբերի 24-27-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, տեղի կունենա Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողով: Նշենք, որ մոտ վեց դար նման ժողով չէր կայացել:

ՀԱՊԿ համագումարը սկսել է իր աշխատանքները

Սոչիում իր աշխատանքներն է սկսել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների համագումարը: Համագումարի աշխատանքներին մասնակցում են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի նախագահները: Սպասվում է, որ ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները քննարկելու են Սիրիայում տիրող իրավիճակը եւ համատեղ գործողություններն այն բանից հետո, երբ 2014 թվականին ՆԱՏՕ-ն իր ուժերը կհանի Աֆղանստանից: Ինչպես ավելի վաղ լրագրողներին […]

Պարոն Բագրատյանը պետք է որ իմանար

Քաղ.տեխնոլոգ Կարեն Քոչարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. ՛՛ “1991 թվականին ժողովրդի ճնշող մեծամասնությունը կողմ էր անկախությանը, ինքը հիմա ի՞նչ գիտի, որ հակառակ պատկերը կլինի: Ես չեմ կիսում այդ կարծիքը, չեմ կիսում, քաղաքականության մեջ այդպես չեն վարվում:”- հարցնում է ինձ պարոն Բագրատյանը։ Ես ոչինչ չգիտեմ։ Բայց կարող եմ ենթադրել, որ լինելով բավականին փորձառու քաղաքական գործիչ, պարոն […]

Մահացած ամբաստանյալի ծնողները փոշմանել են /վիդեո/

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունկվում է  բանդայի գործով դատավարությունը: Դատական նիստի սկզբում դատավոր Մխիթար Պապոյանը հրապարակեց մահացած ամբաստանյալ Արման Դալլաքյանի ծնողների դիմումը: Հիշեցնենք, որ Արման Դալլաքյանի հայրը՝ Ալբերտ Դալլաքյանը դատարանին խնդրել էր չկարճել որդու գործը, քանի որ նա անմեղ է: Այս դիմումով հայրը և մայրը՝ Սուսաննա Խաչատրյանը, դատարանին միջնորդրել են […]

ՀՀԿ պատվիրակությունը հետևեց Բունդեսթագի ընտրություններին /ֆոտո/

ՀՀԿ պատվիրակությունը /ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Կարեն Ավագյանը եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը/ հետեւել է երեկ կայացած Բունդեսթագի ընտրություններին:  Այցի շրջանակում ՀՀԿ պատվիրակությունը մասնակցել է “Քրիստոնեադեմոկրատական միություն” (ՔԴՄ) կուսակցության ընտրապայքարի ավարտական միջոցառմանը՝ Դաշնային կանցլեր Անգելա Մերկելի մասնակցությամբ, ինչպես նաեւ հանդիպումներ ունեցել ՔԴՄ կուսակցության […]

Հրատապ. Սեդրակյանին դատապարտեցին 14 տարվա ազատազրկման, նա հուզվեց /վիդեո/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով դատաավարությունը: Հիշեցնենք, որ մեղադրող դատախազ Արամ Ամիրզադյանը դատարանին միջնորդել է էպոսագետ Վարդան Սեդրակյանին դատապարտել 12 տարվա ազատազրկման, Սամվել Հարությունյանին՝ 13 տարվա, Խաչատուր Պողոսյանին՝ 14 տարվա:  Վարդան Սեդրակյանն այդպես էլ չընդունեց իր մեղքը՝ ասելով, որ ինքը կապ չունի մահափորձի պատվիրման հետ: Սամվել Հարությունյանն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի