16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՊԿ համագումարը սկսել է իր աշխատանքները

Սոչիում իր աշխատանքներն է սկսել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների համագումարը: Համագումարի աշխատանքներին մասնակցում են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի նախագահները:

Սպասվում է, որ ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները քննարկելու են Սիրիայում տիրող իրավիճակը եւ համատեղ գործողություններն այն բանից հետո, երբ 2014 թվականին ՆԱՏՕ-ն իր ուժերը կհանի Աֆղանստանից: Ինչպես ավելի վաղ լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, նստաշրջանի ժամանակ անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարները քննարկելու են ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության խորացման հարցերը, որը նպատակ ունի դիմակայելու Աֆղանստանից եկող սպառնալիքներին:

Բացի այդ, նախատեսվում է, որ որոշում կընդունվի ՀԱՊԿ միացյալ օդուժի ստեղծման, կոլեկտիվ ուժերի կառավարման համակարգի արդիականացման, Միացյալ շտաբի կառուցվածքւմ փոփոխություններ կատարելու եւ ՀԱՊԿ 2014 թվականի բյուջեի մասին:

Համագումարից հետո ՀԱՊԿ նախագահությունը Ռուսաստանից կանցնի Ղրղզստանին:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ