28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Հրատապ. Սեդրակյանին դատապարտեցին 14 տարվա ազատազրկման, նա հուզվեց /վիդեո/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով դատաավարությունը: Հիշեցնենք, որ մեղադրող դատախազ Արամ Ամիրզադյանը դատարանին միջնորդել է էպոսագետ Վարդան Սեդրակյանին դատապարտել 12 տարվա ազատազրկման, Սամվել Հարությունյանին՝ 13 տարվա, Խաչատուր Պողոսյանին՝ 14 տարվա: 

Վարդան Սեդրակյանն այդպես էլ չընդունեց իր մեղքը՝ ասելով, որ ինքը կապ չունի մահափորձի պատվիրման հետ:

Սամվել Հարությունյանն ու Խաչատուր Պողոսյանը ընդունել են իրենց մեղքը, հայտարարել են, որ Պարույր Հայրիկյանին սպանելու ցանկություն չեն ունեցել, այլ պարզապես փորձել են վախեցնել:

Նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանը սեպտեմբերի 23-ին հրապարակեց վճիռը:  Ըստ դրա Վարդան Սեդրակյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման, Սամվել Հարությունյանը 13 տարվա, Խաչատուր Պողոսյանը 12 տարվա:

Վարդան Սեդրակյանը չնայած նրա հուզմունքին՝ պատասխանեց լրագրողների հարցերին:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ