15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պարոն Բագրատյանը պետք է որ իմանար

Քաղ.տեխնոլոգ Կարեն Քոչարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.

՛՛ “1991 թվականին ժողովրդի ճնշող մեծամասնությունը կողմ էր անկախությանը, ինքը հիմա ի՞նչ գիտի, որ հակառակ պատկերը կլինի: Ես չեմ կիսում այդ կարծիքը, չեմ կիսում, քաղաքականության մեջ այդպես չեն վարվում:”- հարցնում է ինձ պարոն Բագրատյանը։ 
Ես ոչինչ չգիտեմ։ Բայց կարող եմ ենթադրել, որ լինելով բավականին փորձառու քաղաքական գործիչ, պարոն Բագրատյանը պետք է որ իմանա ինչ է նշանակում «հարմար պատմական պահ»։ 1991 թ–ին շատերին արդեն պարզ էր, թե ինչ արդյունքներ կունենանք հանրաքվեն անցկացնելու դեպքում։ Խնդիրը միայն տոկոսների մեջ էր։ Ասենք 75, 85, թե 95։ Այսօր, արտագաղթի տեմպերը հայտնի են բոլորին և արտագաղթողների 90 տոկոսը գնում են հենց Ռուսաստան, իսկ պաշտոնական տվյալներով, միայն 2012 թ Ռուսաստանում ժամանակավոր գրանցում են ստացել 800 հազար ՀՀ քաղաքացի (հասկանալի է, որ այդ մարդիկ, այսպես կոչված, խոպանչիներն են, որ իրենց ընտանիքի բարեկեցությունը կապում են հենց Ռուսաստանի հետ)։ Նորից եմ կրկնում, հաստատ ոչինչ չգիտեմ, պարոն Բագրատյան, բայց վերոնշյալից հետո կարող եմ կռահել, որ խնդիրը միայն տոկոսների մեջ է լինելու։ Այնպես որ, ասածս այն է, որ պատմական պահը հարմար չէ, Թե չէ ժողովրդից հարցնելուն երբեք դեմ չեմ եղել՛՛։

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ