16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Մահացած ամբաստանյալի ծնողները փոշմանել են /վիդեո/

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունկվում է  բանդայի գործով դատավարությունը: Դատական նիստի սկզբում դատավոր Մխիթար Պապոյանը հրապարակեց մահացած ամբաստանյալ Արման Դալլաքյանի ծնողների դիմումը: Հիշեցնենք, որ Արման Դալլաքյանի հայրը՝ Ալբերտ Դալլաքյանը դատարանին խնդրել էր չկարճել որդու գործը, քանի որ նա անմեղ է: Այս դիմումով հայրը և մայրը՝ Սուսաննա Խաչատրյանը, դատարանին միջնորդրել են անվավեր ճանաչելու նախորդ դիմումը և քննչական հետապնդումը դադարեցնել: Դիմումում նաև նշված է, որ դատարանում հայտարարությամբ հանդես կգա Դալլաքյանի պաշտպան Վաչագան Քոսյանը:

Վերջինս հավելեց, որ իրենք դիմելու են այլ ատյանների իր պաշտպանյալի նկատմամբ խոշտանգումներ կիրառելու պատճառով: Միջնորդությունն առարկեց ամբաստանյալ Արտյուշա Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը, ում կարծիքով՝ Արմանին խոշտանգել են իր պաշտպանյալի դեմ ցուցմունք կորզելու համար:

՛՛Ես էլ եմ առարկում, քանի որ ես անմեղ եմ, ապացուցելու եմ դա և նաև Արման Դալլաքյանի անմեղությունը՛՛,-ասաց Արտյուշա Հակոբյանը:

Դատավոր Մխիթար Պապոյանը դուրս գալով խորհրդակցական սենյակից՝ հրապարակեց որոշումը՝ ամբաստանյալ Արման Դալլաքյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել  նրա մահվան պատճառով։ 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ