05 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Իսկական բանդան դրսում է՞. քրեագետը նույնպես կասկածում է

Սամվել Դավթյանի խոսքով էլ, ինքն արդեն երկու տարի է անազատության մեջ է, բայց չի ուզում  Արման Դալլաքյանից հետո երրորդ զոհը դառնալ: Ըստ Արթուր Մանուկյանի, մարդիկ են զոհվում, կտտանքների են ենթարկվում, ովքեր ուժեղ են՝ դեռ դիմանում են, եւ որ “հերթով ճանապարհում են”:

Նրանց խոսքով աստիճանաբար, իրենք անմեղ են ու իսկական բանդան ուրիշ է:

Դատական նիստերի դահլիճում գտնվող քրեագետ, գրող-հրապարակախոս Սերգեյ Գալոյանից Henaran.am-ը հետաքրքրվեց, թե արդյո՞ք  հոգեբանորեն ճնշված են ամբաստանյալները: “Ես արդեն մի 10-11 նիստի մասնակցում եմ եւ կարող եմ ենթադրել, որ սա իսկական բանդան չէ: Չեմ ասում անմեղ են, բայց իրականում այլ բանդա էլ կա”,-նշեց նա: Հոգեբանորեն վախ բոլորի մոտ էլ, ըստ քրեագետի կա, բայց այստեղ դատարանը մեղավոր չէ:

“Գործը էդպես են սարքել, ուղղակի պիտի հիմա ճիշտը  գոնե բացահայտվի”,-ասաց Գալոյանը: Վերջինս մեջբերեց տուժող Էդուարդ Բեզոյանի օրերս արված այն հայտարարությունը, թե “իսկական բանդան դրսում է, եթե սրանք լինեին, ապա գողոնս կհայտնաբերվեր”:

Մի փաստ էլ առանձնացրեց քրեագետը: Արտյուշա Հակոբյանը դատարանին խնդրեց ամեն օր նիստ անել, որ ավելի շուտ պարզվի իսկությունը: “Սա նշանակում է, որ մարդիկ գոնե որոշ չափով մեղավոր իրենց չեն զգում”,-ասաց նա:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ