24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մեղադրանք է առաջադրվել երեք զինծառայողի

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայող Խաչատուր Խաչատրյանի մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 3 զինծառայողի:

ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանի տեղեկատվությամբ,  ժամկետային զինծառայող Տիգրան Մելիքի Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.օր.-ի 365 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ: Վերջինս կալանավորվել է:

Նույն գործով մեղադրանք է առաջադրվել եւս երկու հոգի. դիրքի ավագ, ավագ սերժանտ Արթուր Զոհրաբյանին ` ՀՀ Քր.օր.-ի 375-ի 1-ին մասի հատկանիշներով՝ հրամանատարի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը:

ՀՀ քրօրենսգրքի 365 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով/մարտական հերթապահության կանոնները խախտելը մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնների նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով եւ առաջացրել է էական վնաս/ մեղադրանք  է առաջադրվել դիրքի ավագի օգնական սերժանտ Արթուր Մարտիրոսյանին:

Մեղադրանք առաջադրվածների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է զորամասի հսկողության հանձնելը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ