02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 18, 2013

ՀԱՊԿ-ի շրջանակներում միացյալ ավիացիոն ուժերի ստեղծումը մեր երկրի անվտանգության համար ունի շատ կարևոր նշանակություն. ԱԽ քարտուղար

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացումը  համակարգող  միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի բացման խոսքում Արթուր Բաղդասարյանը մասնավորապես նշել է. ՛՛Սեպտեմբերի 23-ին Սոչիում տեղի կունենա ՀԱՊԿ խորհրդի և կանոնադրական մարմինների  հերթական  նիստը և, կարծում եմ, որ այդ նիստը հետաքրքիր է հենց ՀԱՊԿ-ի ռազմական  բաղադրիչի  ամրացման  տեսանկյունից, որովհետև նախատեսվում է մի շարքփաստաթղթերի ստորագրում, ինչպես նաև ՀԱՊԿ ավիացիոն ուժերի ստեղծում: ՀԱՊԿ-ի շրջանակներում միացյալ ավիացիոն ուժերի  ստեղծումը  մեր  երկրի անվտանգության համար ունի շատ կարևոր նշանակություն: Երկրորդ կարևորագույն հարցը, որ այսօր առաջարկում եմ քննարկել վերաբերում է հոկտեմբերի 1-4-ը Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրիկազմակերպության Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 11-րդ  նիստի  նախապատրաստական  աշխատանքներին: Կարծում եմ, սա շատ լավ հնարավորություն  է վերլուծելու առկա խնդիրները  և  նաև  նախանշել  նոր ուղղություններ ռազմատնտեսական համագործակցությունը ՀԱՊԿ շրջանակում խորացնելու համար: Եվ երրորդը` հոկտեմբերի 1-4-ը կայանալիք ՛՛Կանալ-Կավկազ՛՛ լոկալ հակաթմրանյութային  գործողության անցկացումն է Երևանում, որի միջազգային համակարգող շտաբը տեղակայված է  մեր երկրում: Այստեղ նույպես մենք պետք է քննարկենք ինչ խնդիրներ կա այդ միջոցառումը պատշաճ իրականացնելու համար՛՛: Նիստի ընթացքում ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների կողմից ՀԱՊԿ շրջանակներում իրականացված և առաջիկայում նախատեսված աշխատանքների կատարմանվերաբերյալ զեկույցներով հանդես եկան համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ: Արձանագրվեց, որ բոլոր աշխատանքները կատարված են պատշաճ և ըստ ժամանակացույցի: Հանձնաժողովը նիստում քննարկեց նաև կազմակերպչական հարցեր:

Քյարամ Ամոյանը հրաժարվում է դատարան գալ. շարունակվում է ”բանդայի գործով” դատավարությունը /վիդեո/

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է “Բանդայի գործով” դատավարությունը: Նախագահող դատավոր Մխիթար Պապոյանը ստիպված էր հետաձգել նիստը, քանի որ ամբաստանյալների պաշտպանները Կարեն Հակոբյանը,  Ստեփան Ոսկանյանը,  Վաչագան Քոսյանը չէին ներկայացել դատարան: Ըստ նրանց գրավոր դիմումների, պաշտպանները  մասնակցում են նախապես նշանակված այլ գործերով դատական նիստերի: Միայն ամբաստանյալ Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը […]

Արհեստների և արվեստների փառատոն՝ միտված զբոսաշրջության զարգացմանը Գյումրիում

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը խոսեց Գյումրի քաղաքում այս տարի կազմակերպվող «Արհեստների և արվեստների» փառատոնի մասի: Մեխակ Ապրեսյանը նշեց, որ այս փառատոնը միտված է նպաստել հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացման,համայնքներում զբոսաշրջության զարգացման, համաչափ տարածքային տնտեսական զարգացման պետական քաղաքականության խնդիրների իրականացմանը: «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը խոսելով արդեն […]

Բագրատյանին դատի են տվել՝ մեղադրում է վարչապետի թիմին

ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին դատի են տվել կրթության և գիտության վերաբերյալ ծրագրի գրագողության մեղադրանքով: Բագրատյանը, սա որակում է ՛՛քաղաքական բացահայտ պատվեր՛՛: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա ասաց, որ ինքը ՀԱԿ-ի նախընտրական ծրագրում անդրադարձել էր նաև գիտության ու կրթության զարգացման հարցին: Ապա իր ու Հակոբ Կարապետյանի համատեղ ծրագիրը Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը տեղադրել է […]

Պայքարում ենք Հակոբի վերադարձի համար. ՊՆ

”ՀՀ ժամկետային զինծառայող, ադրբեջանական գերության մեջ գտնվող Հայոբ Ինջիղուլյանի՝ Հայաստան վերադարձնելու գործընթացի հիմնական խոչընդոտ է հանդիսանում պետական կապի բացակայությունը Ադրբեջանի հետ: Դա արվում է միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ, այդ պատճառով գործընթացը դանդաղում է”,-այսօր ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: ՛՛Այսօր էլ մենք պայքարում ենք, որպեսզի նա վերադառնա Հայաստան: Թե ինչպիսի […]

Անառակաբարո է՝ նոր հանցակազմ

Ըստ Ազգային ժողովի պետա-իրավական մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի, անառակաբարո գործողությունների հանցակազմը այսօր շատ տարածված է, բայց դրա մասին շատ քիչ հայտարարություններ են լինում իրավապահ մարմիններում: Սրա “մեղավոր”-ը նաեւ համացանցն է: Պատգամավորի խոսքով, միշտ չէ, որ ծնողը վերահսկում է, թե իր երեխան ինչ է անում ինտերնետում: “Շատ հաճախ անառակաբարո գործողությունները լինում են ոչ միայն ֆիզիկական, […]

Նա, ով չի ենթարկվի, կապրի բերդում

Այսօր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպեց ԵՊՀ ուսանողների հետ: Նախարարը նախ ողջունեց ներկաներին, ռեկտոր Արամ Սիմոնյանին, պրոֆեսորա-դասախոսական կազմին, ուսանողներին, ապա բոլորին շնորհավորեց սեպտոեմբերի 21-ի անկախության տոնի առթիվ: Նախարարը նշեց, որ մեր անկախության կայացման եւ բանակի ստեղծման ու ձևավորման գործում իր մեծ դերն ունի նաեւ ԵՊՀ-ն` իր մի շարք շրջանավարտներով:  Նս նշեց, որ ցանկացած զորքի ղեկավարման […]

82 հայտ ՛՛Մանկական Եվրատեսիլ-2013՛՛-ի համար

՛՛Մանկական եվրատեսիլ- 2013՛՛ երգի մրցույթի հայաստանյան մասնակցի ընտրությունը կկայանա սեպտեմբերի 27-ին` ժամը 21:30-ին, Առաջին ալիքի ուղիղ եթերում:  Առաջին ալիքի ՛՛Մանկական եվրատեսիլ՛՛ երգի մրցույթի գծով ստեղծագործական խումբը ստացել է մասնակցության 82 հայտ: Ընտրական փուլին կներկայացվեն դրանցից 12-ը: Ընտրություն կատարելիս հաշվի է առնվել ներկայացված երգերի` մրցույթի խիստ կանոններին ու պահանջներին համապատասխան լինելու հանգամանքը, բովանդակությունը, որակն ու հիթային լինելը: Հայաստանը […]

Ինչպես է ընտրվել

Ներկայացնում ենք քաղաքացիական նախաձեռնության հաղորդագրությունը՝ տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցի քննարկման նպատակով ստեղծված հանձնաժողովի վերաբերյալ:  Վերջին օրերին կրկին ակտիվ շրջանառվում է հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ հանրային լսումներ կազմակերպելու հարցը: Երևանի քաղաքապետարանն արդեն չի էլ թաքցնում, որ հարցի քննարկման նպատակով ձևավորվում է հանձնաժողով: Չքննարկելով՝ ինչ չափորոշիչներով է ընտրվել (կամ ընտրվելու) հանձնաժողովի կազմը, ովքեր են շահագրգիռ կողմերը և ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի