ՀԱՊԿ-ի շրջանակներում միացյալ ավիացիոն ուժերի ստեղծումը մեր երկրի անվտանգության համար ունի շատ կարևոր նշանակություն. ԱԽ քարտուղար
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/g_image_1379493643.jpg)
Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Նիստի բացման խոսքում Արթուր Բաղդասարյանը մասնավորապես նշել է. ՛՛Սեպտեմբերի 23-ին Սոչիում տեղի կունենա ՀԱՊԿ խորհրդի և կանոնադրական մարմինների հերթական նիստը և, կարծում եմ, որ այդ նիստը հետաքրքիր է հենց ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ամրացման տեսանկյունից, որովհետև նախատեսվում է մի շարքփաստաթղթերի ստորագրում, ինչպես նաև ՀԱՊԿ ավիացիոն ուժերի ստեղծում: ՀԱՊԿ-ի շրջանակներում միացյալ ավիացիոն ուժերի ստեղծումը մեր երկրի անվտանգության համար ունի շատ կարևոր նշանակություն:
Երկրորդ կարևորագույն հարցը, որ այսօր առաջարկում եմ քննարկել վերաբերում է հոկտեմբերի 1-4-ը Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրիկազմակերպության Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 11-րդ նիստի նախապատրաստական աշխատանքներին:
Կարծում եմ, սա շատ լավ հնարավորություն է վերլուծելու առկա խնդիրները և նաև նախանշել նոր ուղղություններ ռազմատնտեսական համագործակցությունը ՀԱՊԿ շրջանակում խորացնելու համար:
Եվ երրորդը` հոկտեմբերի 1-4-ը կայանալիք ՛՛Կանալ-Կավկազ՛՛ լոկալ հակաթմրանյութային գործողության անցկացումն է Երևանում, որի միջազգային համակարգող շտաբը տեղակայված է մեր երկրում: Այստեղ նույպես մենք պետք է քննարկենք ինչ խնդիրներ կա այդ միջոցառումը պատշաճ իրականացնելու համար՛՛:
Նիստի ընթացքում ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների կողմից ՀԱՊԿ շրջանակներում իրականացված և առաջիկայում նախատեսված աշխատանքների կատարմանվերաբերյալ զեկույցներով հանդես եկան համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Արձանագրվեց, որ բոլոր աշխատանքները կատարված են պատշաճ և ըստ ժամանակացույցի:
Հանձնաժողովը նիստում քննարկեց նաև կազմակերպչական հարցեր: