18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Պայքարում ենք Հակոբի վերադարձի համար. ՊՆ

”ՀՀ ժամկետային զինծառայող, ադրբեջանական գերության մեջ գտնվող Հայոբ Ինջիղուլյանի՝ Հայաստան վերադարձնելու գործընթացի հիմնական խոչընդոտ է հանդիսանում պետական կապի բացակայությունը Ադրբեջանի հետ: Դա արվում է միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ, այդ պատճառով գործընթացը դանդաղում է”,-այսօր ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

՛՛Այսօր էլ մենք պայքարում ենք, որպեսզի նա վերադառնա Հայաստան: Թե ինչպիսի իրավիճակ կլինի, ժամանակի ընթացքում կերևա՛՛,-հավելեց նա: Սեյրան Օհանյանը նշեց՝ տղան իսկապես գիշերվա պայմաններում մոլորվել է:

Նախախարը խոստացավ, որ Հակոբ Ինջիղուլյանի նկատմամբ իրավական հետապնդում երբևէ չի լինի, և երեբեք նման բան չի եղել: ՛՛Մենք մինչև այսօր էլ չգիտենք , թե ինչպիսի ճնշումների տակ է նա, բայց մոտավոր պատկերացնում ենք՛՛,-ասաց Սեյրան Օհանյանը:

ԶՈՒ-ից մինչ այսօր տղան բողոք չի ունեցել. անդրադառնալով լուրերին, թե իբր Հակոբը վատ է արտահայտվել ՀՀ ԶՈւ մասին, ծնողների խոսքը փոխանցեց Պ նախարարը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ