Նա, ով չի ենթարկվի, կապրի բերդում
Այսօր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպեց ԵՊՀ ուսանողների հետ: Նախարարը նախ ողջունեց ներկաներին, ռեկտոր Արամ Սիմոնյանին, պրոֆեսորա-դասախոսական կազմին, ուսանողներին, ապա բոլորին շնորհավորեց սեպտոեմբերի 21-ի անկախության տոնի առթիվ:
Նախարարը նշեց, որ մեր անկախության կայացման եւ բանակի ստեղծման ու ձևավորման գործում իր մեծ դերն ունի նաեւ ԵՊՀ-ն` իր մի շարք շրջանավարտներով:
Նս նշեց, որ ցանկացած զորքի ղեկավարման համար կարեւոր է խելացի հրամանատարը եւ այդ պատճառով էլ ինքն այդքան շատ է կարեւորում գիտելիքը:
“Մեր քննությանը, որ պարտադրված պատերազմն է, մենք կարողացել ենք հասնել բազում հաղթականների հենց նաեւ խելացի զինվորների շնորհիվ”,- նշեց նախարարը:
Նա շեշտեց, որ հասարակության մեջ, հատկապես` տղամարդկանց հարաբերություններում միշտ էլ լինում են կոնֆլիկտներ, սակայն պետք է կարողանան խելացի հրամանատարների վերահոսկողության շնորհիվ խուսափել այդ կոնֆլիկտներից:
Նախարարը նշեց, որ իրենք համեմատել են 2012 ի եւ 2011 ի տեղի ունեցած պատահարների վիճակագրությունը, եւ 2011 թվականը եղել է ամենահաջողված տարին: Օհանյանի խոսքով՝ նախորդ տարի այդ հաջողությունը կրկին պահպանվել է, իսկ այս տարվա սեպտեմբերի դրությամբ պատահարները նվազել են:
Սեյրան Օհանյանը նկատեց, որ պատահարները հաճախ լինում են անհատի կողմից անվտանգության կանոնների չպահպանման հետեւանքով, միջանձնային հարաբերությունների բախման պատճառով եւ պարապունքների ընթացքում կրկին անվտանգության կանոնները չպահելուց:
“Հասկանում ենք, որ կոնֆլիկտները տղամարդկանց մեջ անխուսափելի են: Բայց դրանք պետք է կանխվեն հրամանատարների վերահսկողության շնորհիվ”: Սեյրան Օհանյանն արգելել է բանակում օգտագործել 2 արտահայտություն` “մենք հասարկության հայելին ենք” եւ “դե բոլոր բանակներում է լինում է այդպես”:
“Մեր բանակը միշտ էլ տարբերվել է միասնականությամբ` մարտական ոգու շնորհիվ, որի կարեւոր բաղադրիչը միջանձնային հարաբերություններն են”: Նախարարը նաեւ ասաց, որ բանակի համար չգրված օրենք է դարձել այն, որ բանակը մի ամրոց է եւ բոլորը պետք է` ենթարկվեն այդ ամրոցի կանոններին:
“Իսկ նա, ով չի ցանկանա ենթարկվել այդ ամրոցի սկզբունքներին, թող գնա ու ապրի այլ տեղ` բերդում”,- ասաց նա: