26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արհեստների և արվեստների փառատոն՝ միտված զբոսաշրջության զարգացմանը Գյումրիում

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը խոսեց Գյումրի քաղաքում այս տարի կազմակերպվող «Արհեստների և արվեստների» փառատոնի մասի:

Մեխակ Ապրեսյանը նշեց, որ այս փառատոնը միտված է նպաստել հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացման,համայնքներում զբոսաշրջության զարգացման, համաչափ տարածքային տնտեսական զարգացման պետական քաղաքականության խնդիրների իրականացմանը:

«Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը խոսելով արդեն հինգ տարի իրականացվող գինու փառատոնի մասին ասաց, որ Գյումրին տուրիստներին  հետաքրքիր ապրանքներ ներկայացնեոլւ խնդիր ունի.» Գյումրին պիտի զարգանա, քանի որ Գյումրիում դեռ կա այն կոլորիտը, որը Երևանը արդեն ցավոք կորցրել է»:

Նունե Մանուկյանը պատկերացնում է արդեն, թե ինչ արդյունք կտա Գյումրին արհեստագործական քաղաք դարձնելու ծրագիրը.”Պատկերացնում եմ ասենք լինի դարբինների կամ խաչգարագործների փողոց”,-նշեց նա:

Զբոսաշրջության ավագ փորձագետ Արմինե Իսրաելյանը նշեց, որ Շիրակի մարզում այս միջոցառումը նոր է սկսվել սակայն շուտով նոր երթուղիների ի հայտ գալուց հետո ամեն բան կզարգանա իր բնականոն ընթացքով:Այսպիսի ծրագրեր նախատեսվում են այլ մարզերում նույնպես, սակայն այս պահին կոնկրետ խնդիր է Գյումրին և շրջակա համայնքների պատշաճ ներկայացմանը ներքին  և միջազգային զբոսաշրջային շուկաներում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ